Էսպերանտո գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էսպերանտո գրականություն, էսպերանտո լեզվով գրականությունն է: Այն սկիզբ է առել էսպերանտոյով 1887 թվականին առաջին տպագրությունից առաջ: Լեզվի ստեղծողը՝ Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը, բանաստեղծություններ ու արձակ է թարգմանել այս լեզվով` ստուգելու համար լեզվի ավարտունությունն ու արտահայտչականությունը և մի քանի թարգմանություններ ու էսպերանտո լեզվով գրված կարճ բանաստեղծություն է հրատարակել՝ որպես այս լեզվով առաջին` Unua Libro գրքի հավելված: Լեզվի այլ տիրապետողներ գրել են պատմվածքներ և էսսեներ. Հենրի Վալլիեննեն առաջինն էր, որ վեպեր է գրել այս լեզվով: Բացի մի քանի բանաստեղծություններից՝ էսպերանտոյով առաջին երկու տասնամյակում գրված գրականությունն այսօր միայն պատմական հետաքրքրություն է ներկայացնում:

Էսպերանտո գրքեր Էսպերանտո համաշխարհային կոնգրեսին, Ռոտերդամ, 2008

Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում մի քանի բանաստեղծներ ու վիպագիրներ հրատարակել են իրենց առաջին աշխատանքները:

Ժամանակակից գրողներից են Կլոդ Պիրոնն ու Վիլյամ Օլդը, որն առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի:

Էսպերանտո լեզվով զգալի նյութեր կան Բրեյլի գրերով, քանի որ ռուս կույր էսպերանտիստ Վասիլի Երոշենկոն, որը 1910-1920-ական թվականներին գրել ու դասավանդել է Ճապոնիայում ու Չինաստանում, և Հարոլդ Բրաունը մի քանի ժամանակակից պիեսներ են գրել էսպերանտոյով:

Էսպերանտո լեզվով գրքերի ամենամեծ հավաքածուն Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայում է, որն առաջարկում է մոտավորապես 4.000 գիրք: Էսպերանտոյով գրվել և հրատարակվել է մոտավորապես 130 վեպ[1]: Երեք հիմնական ամսագրեր` Fonto, Literatura Foiro և Beletra Almanako, տպագրվում են պարբերաբար: Էսպերանտո գրականության ամենահարուստ ուղեցույցը Ջեֆրի Սութոնի Concise Encyclopedia of the Original Literature of Esperanto հանրագիտարանն է, որը տպագրվել է էսպերանտոյով խոսող գրողների միության հովանավորությամբ:

Հայտնի գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպերանտո գրականության մի քանի հայտնի ներկայացուցիչներն են.

  • Մարջորի Բուլթոն
  • Վիլյամ Օլդ
  • Ջուլիո Բաղի
  • Կազիմր Բեին (թարգմանություններ)
  • Խորխե Կամաչո Կորդոն
  • Վասիլի Երոշենկա
  • Անտոնի Գրաբովսկի (հիմնականում թարգմանություններ)
  • Կալման Կալոցայ
  • Նիկոլայ Նեկրասով
  • Մաուրո Ներվի
  • Կլոդ Պիրոն
  • Ֆրեդերիկ Պուխուլա ի Վալես
  • Բալդուր Ռագնարսոն
  • Ռայմոնդ Շվարց
  • Վլադիմիր Վարանկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]