Էռնեստ Բելուբեկյան
Էռնեստ Բելուբեկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1962) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2001) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | Հայպետնախագիծ, ՀԱՊՀ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և ՀՀ ԳԱԱ |
Ծնողներ | հայր՝ Վաղարշակ Բելուբեկյան |
Էռնեստ Վաղարշակի Բելուբեկյան (սեպտեմբերի 1, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001):
Վաղարշակ Բելուբեկյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռնեստ Բելուբեկյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 1-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1965 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1965-1992 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 1994 թվականին աշխատել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչությունում, միաժամանակ, 1994 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում։
Աշխատանքները վերաբերում են պինդ ձևախախտվող մարմնի մեխանիկային՝ կոմպոզիցիոն նյութերից պատրաստված սալերի և թաղանթների լավարկային նախագծմանը։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձգման և սեղմման հաշվարկներ։ Հաշվեգրաֆիկական աշխատանք 1-ի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Շինարարական մասնագիտությունների համար։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նյութերի դիմադրության ամբիոն, Երևան, Ա. հ., 1988 (համահեղինակ)[2]։
- Ոլորման հաշվարկներ։ Հաշվարկագրաֆիկական № 3 աշխատանքի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Ժողովրդական կրթության մինիստրություն։ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նյութերի դիմադրության ամբիոն, Երևան։ Ա. հ., 1988 (համահեղինակ)[3]։
- Նյութերի դիմադրություն։ Դասախոս. տեքստեր։ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատ, 1993 (համահեղինակ)։
- Նյութերի դիմադրություն։ Դասախոս. տեքստեր։ Մ. 3: ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ Երևան, ՀՊՃՀ հրատ, 1993 (համահեղինակ)։
- Նյութերի դիմադրություն։ Դասախոսությունների դասընթաց։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն։ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան։ Երևան, Ա. հ., 2011 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Բելուբեկյան, Էռնեստ Վաղարշակի; Գալոյան, Ա Հ; Սապոնջյան, Օ Մ; Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, eds. (1988). Ձգման և սեղմման հաշվարկներ։ Հաշվեգրաֆիկական աշխատանք 1-ի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Շինարարական մասնագիտությունների համար. Երևան: Ա.հ.
- ↑ Բելուբեկյան, Էռնեստ Վաղարշակի; Գալոյան, Ա Հ; Ժողովրդական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, eds. (1988). Ոլորման հաշվարկներ։ Հաշվարկագրաֆիկական № 3 աշխատանքի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ. Երևան: Ա.հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Բելուբեկյան» հոդվածին։ |
|