Էպատաժ
Էպատաժ (ֆր.՝ épatage), ընդունված նորմերն ու կանոնները խախտող, սկանդալային, հանդուգն, գրգռիչ վարք կամ տեսք։ Հակադրվում է հասարակությունում ընդունված իրավական, բարոյական, սոցիալական և այլ նորմերի։ Հատուկ է ավանգարդային և հատկապես՝ մոդեռնիստական արվեստին[1]։
Եզր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էպատաժ» եզրը համապատասխանում է ժարգոնային ֆր.՝ épatage՝ «մեկին ոտք գցել» արտահայտությանը[2]։ Բառը ժարգոնային է և գրական ֆրանսերենում գոյություն չունի, առաջացել է ֆր.՝ épater բայից, որը նշանակում է շշմեցնել, զարմացնել, (բառացի նշանակությունը «գավաթի ոտքը ջարդել»)։ Ժարգոնային լեզուն առաջացել է 1835 թվականին[2], և հիմնականում անփոփոխ անցել է այլ լեզուների դրանից հետո[3]։
Էպատաժի դերը արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպատաժի հասկացությունը ծագել է գեղարվեստի միջավայրում, բայց ծագման պատճառների և ժամանակակից արվեստում նրա դերի մասին կան տարբեր կարծիքներ։ Էպատաժը սկսել է ժողովրդականություն վայելել մոդերնիզմի առաջացման հետ։ Ընդունված կարծիք է, թե էպատաժը օտար է դասական արվեստին[1]։ Ըստ մեկ այլ կարծիքի էպատաժի արմատները անտիկ արվեստում են։
Որոշ հեղինակներ պնդում են, որ էպատաժը ժամանակակից արվեստի բաղկացուցիչ մասն է։ Ըստ Մաքսիմ Շապիրի[4], ավանգարդային արվեստում պրագմատիզմը առաջին պլան է եկել։ Առաջնային է դառնում արվեստի գործունությունը, որը միտված է զարմացնելու, տակնուվրա անել ու վրդովել։ Բնականաբար, նման արվեստը արժեքը ուղիղ համեմատական է ռեակցիային։ Նման կարծիքի է նաև Ի․ Վովչարենկոն՝
Սկանդալը, որպես նորարական ձգտումների հաճախակի հետևանք, ձևափոխվում է էպատաժի՝ գեղարվեստական որոնումների ինքնահռչակ պատճառի։ Եթե նորի փնտրումը սկանդալ է առաջացնում, ապա բուն սկանդալի որոնումը, բերում է նոր հայտնագործությունների։ - Ի․ Վովչարենկո[5]
|
Скандал, как частое следствие новаторских устремлений, трансформируется в эпатаж — самопровозглашённую причину художественных поисков. Если поиск нового нередко влечёт за собой скандал, то поиск самого скандала, соответственно, ведёт к новым открытиям.
Այլ հետազոտողներ էպատաժը կապում են արվեստագետի հոգեբանական վիճակի հետ։ Ե․ Ռոգալյովը դիտարկում է էպատաժը որպես ելք անորոշ և անկայուն վիճակից, ժամանակակից մշակույթների բախման արդյունքում, առաջացած մեկ «մշակութային մատրիցայի» բացակայությունից[6]։
Ալբեր Կամյուն[7] գտնում է, որ էպատաժը «մետաֆիզիկական ընդվզման» ծայրահեղ վիճակն է։ Ընդ որում էպատաժը «բացարաձակ մերժման մեջ առանձնացած» արվեստագետի անօգուտ ընդվզումն է։
Առևտրային օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպատաժը հաճախ օգտագործվում է գովազդում և մարկետինգում վաճառվող ապրանքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։
Էպատաժային գովազդներում հաճախ օգտագործվում են ոչ ցենզուրային կամ վիրավորական նյութեր կամ տեքստեր, ինչը արգելված է շատ երկրների օրենսդրությամբ և օրենքով պատասխանատվության ենթարկելու օրինակներ կան[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рогалева Е. А. Эпатаж в XX веке: теория игры в анализе эпатажа Արխիվացված 2013-05-15 Wayback Machine // Вестник Самарского государственного университета. Социология. — 2001. — № 3. — С. 37-39.
- И. К. Вовчаренко. Эпатаж как эстетическая характеритика авангарда. // Вестник ВГУ. Серия: Филология. Журналистика. 2010, № 2.
Վովչարենկոյի հոդվածից
- Флакер А. Эстетический вызов и эстетическая провокация. // Живописная литература и литературная живопись. — М., 2008. — С. 88-99.
- Клющчинский Р. Эксцентризм и эксцентричность. О подвижности границ в искусстве // Киноведческие записки. — 1990. — № 7. — С. 151-154.
- Даниэль С. Авангард и девиантное поведение // Авангардное поведение. — СПб., 1998. — С. 41-46.
- Ալբեր Կամյու. «Վազող մարդը».
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Власов В. Г. Авангардизм. Модернизм. Пост-модернизм: Терминологический словарь / В. Г. Власов, Н. Ю. Лукина. — СПб., 2005. — С. 309
- ↑ 2,0 2,1 Le Français moderne. Т. XXIV. L.L.d'Artrey, 1956. С. 49.
- ↑ Lucien Rigaud. Dictionnaire d'argot moderne. P. Ollendorff, 1881. С. 152. La prétention des artistes en 1830 était d'épater les bourgeois.
- ↑ Шапир М. И. Что такое авангард? // Даугава. — 1990. — № 10. — С. 3-6.
- ↑ Эпатаж как эстетическая характеритика авангарда. // Вестник ВГУ. Серия: Филология. Журналистика. 2010, № 2.
- ↑ Рогалева Е. А. Эпатаж в XX веке: теория игры в анализе эпатажа Արխիվացված 2013-05-15 Wayback Machine // Вестник Самарского государственного университета. Социология. — 2001. — № 3. — С. 37-39.
- ↑ Альбер Камю. Бунтующий человек. Философия. Политика. Искусство. М.: Политиздат, 1990.
- ↑ «Евросеть» заплатит за эпатаж. // РБК, 02.04.2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Владимир Ляпоров. Оскорбление действием. Скандал и эпатаж в рекламе с точки зрения бизнеса // «Бизнес-журнал», 28 августа, 2003 Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Эрнест Марчуков -logy.ru/article20405.html И. Ступаченко, Б. Горлин. Реклама «за гранью фола» // «Коммерсант Санкт-Петербург», 10 ноября, 2005]
- Андрей Кононов. Эпатаж на музыкальном радио Արխիվացված 2017-09-20 Wayback Machine
- Провокативность как метод социально-психологического воздействия Արխիվացված 2010-06-10 Wayback Machine