Էպամինոնդաս, Եպամինոնդաս (հուն․՝ Ἐπαμεινώνδας, մ. թ. ա. մոտ 420–362), Հին Հունաստանում զորավար և քաղաքական գործիչ։
Մ. թ. ա. 371-ին Լևկտրայի ճակատամարտում առաջին անգամ կիրառել է «թեք սեպի» մարտավարությունը։ Էպամինոնդասը իր զորքերի ձախ թևում ստեղծել է հարվածային ջոկատ, որի սեպաձև շեշտակի հարձակումը սպարտացիների աջ թևի վրա վճռել է ճակատամարտի ելքը։ Էպամինոնդասի այդ հաղթանակը և հետագա երեք (մ. թ. ա. 370, 369, 367) արշավանքները Պելոպոնես թուլացրել են Սպարտան. գերիշխանությունը ժամանակավորապես անցել է Թեբեին։ Մ. թ. ա. 362-ի Մանտինեայի ճակատամարտում Էպամինոնդասը դարձյալ հաղթեք է սպարտացիներին, սակայն մահացու վիրավորվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 61)։