Jump to content

Էյր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյր
Lake Eyre (en)

'
Կոորդինատներ
Տեղագրություն Ավստրալիա Ավստրալիա
Հարավային Ավստրալիա
Ավազանի մակերեսը 9500 կմ²
Միջին խորությունը 1,5 մ
Միջին բարձրությունը -15 ÷ -9 մ
Էյր (Ավստրալիա)##
Էյր (Ավստրալիա)
Էյր
Էյր, Ավստրալիա

Էյր (անգլ.՝ Kati Thanda-Lake Eyre; այժմ՝ անգլ.՝ Lake Eyre[1]), անհոսք աղի լիճ Ավստրալիայի հարավում, ծովի մակարդակից ցածր է 12 մ-ով։ Մակերեսն առավել մեծանում է ամռանը՝ տեղումների շրջանում (մինչև 15 հազար կմ2, խորությունը մինչև 20 մ)։ Տարվա մնացած մասում հաճախ ցամաքում է և վերածվում աղուտի։ Գտնվում է համանուն ընդարձակ ավազանի կենտրոնում։ Հազվադեպ լցվում է՝ դառնալով ծովի մակերեսից 9 մետր ցածր։ Այդ դեպքում նրա մակերեսը կազմում է 9500 կմ2, որով էլ նա Ավստրալիայի ամենախոշոր լիճն է։ Ցամաքելու դեպքում լճի ամենացածր կետը դառնում է 16 մետր, որը մայրցամաքի ամենացածր կետն է[2]։

Լիճը տեղակայված է Ավստրալիայի կենտրոնում, Հարավային Ավստրալիա նահանգի հյուսիսային մասում։ Էյր լճի ջրավազանն իրենից ներկայացնում է փակ համակարգ։ Լճի շրջակայքը պատված է աղի հաստ շերտով, որի պատճառը ջրի սեզոնային գոլորշացումներն են։ Լիճը կազմված է երկու մասից՝ Մեծ՝ Հյուսիսային և Փոքր՝ Հարավային, որոնք միմյանց միացած են Գոյդեր Չենել նեղ նեղուցով։ Նույնիսկ չորային սեզոնին Էյրում քիչ ջուր է մնում, որն էլ սովորաբար հավաքվում է փոքրիկ լճակներում։ Անձրևային սեզոնի ժամանակ Քվիսլենդի հյուսիս-արևելքի գետերը հոսում են դեպի լիճը։ Մուսոնների ազդեցությամբ է պայմանավորված լճի ջրի մակարդակի բարձրացումը։ Հորդ անձրևների պատճառով տեղի են ունենում նաև փոքր ու միջին չափի հեղեղներ, որոնք ողողում են ամբողջ տարածքը[3]։ Լճում կա նաև սպորտանավերի կայան։

Լիճը 1840 թվականին հայտնագործել է Ավստրալիայի անգլիացի հետազոտող Ջոն Էդուարդ Էյրը, ում ազգանունով էլ իր անունն է ստացել[4]։

1840 թվականին լճի մասին նկարագրել է լիճը հայտնագործող Ջոն Էդուարդ Էյրը, ում պատվին այն հետագայում անվանակոչվեց։ 2012 թվականի դեկտեմբերին տեղաբնիկնեը վերանվանեցին Kati Thanda: Ավստրալիա ժամանելով որպես ֆերմեր, Ջոն Էյրը դարձավ հինգերորդ մայրցամաքի երդվյալ ու մոլի հետազոտողը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնության մասին հավաքելով հարուստ տվյալներ[5]։

Լճի աշխարհագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածաշրջանում անձրևները հազվադեպ երևույթ են, և նույնիսկ լիճը սնող հիմնական գետ Դիամանտինան ամեն տարի չէ, որ լցնում է լիճը։ Հորդացումը տեղի է ունենում ամռանը, երբ ջուրը հիմնականում լիճ է հասնում ժամանակավոր գետահուներով՝ քրիկներով։ Վերջին 160 տարիների ընթացքում լիճը ջրով առավելագույն չափով լցվել է միայն երեք անգամ։ Լճի տարածքը կազնում է 9500 կմ²։ Լճի ջուրը վարդագույն երանգ ունի, որի պատճառը բետա-կարոտինային պիգմենտի հագեցվածությունն է Dunaliella salina[6]: Նույնիսկ չորային սեզոնի շրջանում Էյր լճում որոշակի ջուր է մնում, որը սովորաբար հավաքվում է աղի լիճի հատակում չորացած փոքր լճերում։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթավայրային լճափում տարածվում են դյուներ՝ ծածկված Միտչելի խոտածածկով։ Դրանք կենդանական աշխարհի համար կեր են համարվում։ Հանդիպում են էվկալիպտի ծառեր և ավստրալիական ակացիա, սագախոտի մացառուտներ։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի կենդանական աշխարհը հարստանում է վարարումների ժամանակ, երբ հայտնվում են փետրավորներ, երբ լիճը լեփ-լեցուն է գորտերով, ձկներով և ջրիմուռներով։ Չորային ժամանակաշրջանում՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին, ջրի աճող աղիությունը սպանում է կենդանի էակներին, և լիճը դառնում է անկենդան։ Լճի տարածքի մեծ մասը վերածվում է աղուտի։ Աղուտի մակերևույթն այնքան հարթ է, որ 1964 թվականին աշխարհի ցամաքային ռեկորդներց մեկը իրականացվեց հայտնի մրցարշավորդ Դոնալդ Քեմփբելիի կողմից։ Լճի վրա կարելի է տեսնել ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ հավալուսների վերադարձը։ Ինչ-որ կերպ իմանալով ջրի մակարդակի բարձրացման մասին, հավալուսները թռչում են դեպի լիճ՝ բազմացման համար, հաղթահարելով մինչև հազար կիլոմետր հեռավորություն։ Շրջակայքում հանդիպում են կաթնասուններ՝ բիլբի, սցինկ մողեսներ, երկարամազ առնետներ[7]։ Բացի հավալուսներից, թռչուններից գալիս են բադեր, ծովաորորներ, ջրագռավներ։ Լճի էկոհամակարգը պաշտպանվում է պետության կողմից, որը Լեյք Էյրի ազգային պարկի մի մասն է համարվում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «New name adopted for outback Lake Eyre». Australian Broadcasting Corporation. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Էյրը International Lake Environment Committee կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  3. «Озеро Эйр» (ռուսերեն). Австралийский дайджест. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. «Dictionary of Australian Biography E». gutenberg.net.au. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. Pandora Hope, Neville Nicholls, John L. McGregor The rainfall response to permanent inland water in Australia // Aust. Meteorol. Mag.. — 2004-12-01. — Т. 53.
  7. «Эйр (озеро)». Планета Земля (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. «Австралийское озеро Эйр – самое соленое и сухое озеро в мире!» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51