Էյվոն (անգլ.՝ River Avon), գետ Մեծ Բրիտանիայում։ Սևերնի վտակն է (դրա մեջ է թափվում Գլոսթերշիր կոմսության Թյուքսբերի քաղաքի մերձակայքում[1]։ Մեծ Բրիտանիայում Էյվոն անվանումը կրող այլ գետերից տարբերելու նպատակով կոչվում է նաև Վերին Էյվոն, Ուորքշիր Էյվոն, Շեքսպիրյան Էյվոն[2]։ Ակունքը գտնվում է Նասեբի գյուղի մոտ։ Գետի երկարությունը 154 կիլոմետր է[3] (այդ ցուցանիշով 11-րդն է Մեծ Բրիտանիայում)։ Հոսում է ԱնգլիայիԼեսթերշիր, Ուորիքշիր, Նորթհեմփտոնշիր, Վուսթերշիր և Գլոսթերշիր կոմսություններով[3]։ Ընդ որում՝ Ուորիքշիր կոմսության միակ նավարկելի գետն է։ Ջրավազանն ընդգրկում է մոտավորապես 2 670 քառակուսի կիլոմետր տարածք։
Էյվոնի ափերին, վերը հիշատակված Սթրաթֆորդից, Նասեբիից, Թյուքսբերիից բացի, ընկած են Ուորիք, Վիլֆորդ, Բիդֆորդ, Սթենֆորդ, Նյուբոլդ, Ռագբի, Ուոլստոն, Քենիլվորթ, Լեմինգտոն Սփա, Իվշեմ, Փերշոր և այլ բնակավայրեր[2][4] Ընդունված է Սթրաթֆորդի և Էվշամի միջև ընկած հատվածն անվանել Վերին Էյվոն[5], շարունակությունը՝ մինչ գետաբերան՝ Ստորին Էյվոն[6]։