Էմուլգատորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմուլգատորներ, էմուլսիաները կայունացնող նյութեր։

Էմուլգատորները մակերևութային ակտիվ նյութեր են, փոքրացնում են միջֆազային մակերևութային լարումը և էմուլսիայի կաթիլների միջև ստեղծում պատնեշ՝ կանխելով դրանց կոալեսցենցումը։ Որպես էմուլգատորներ օգտագործում են ճարպային և սինթետիկ օճառներ, միարժեք մետաղների ալկիլ– ու արիլսուլֆոնատներ, սուլֆատներ, մակերևութային պակաս ակտիվ նյութեր (սպիտակուցներ, սապոնիններ ևն), դոնդողանյութ, մեծ մանրացվածությամբ պինդ նյութեր (կավ, մուր, ծանր մետաղների օքսիդներ), սուլֆիդներ ևն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 48