Էմուլգատորներ
Արտաքին տեսք
Էմուլգատորներ, էմուլսիաները կայունացնող նյութեր։
Էմուլգատորները մակերևութային ակտիվ նյութեր են, փոքրացնում են միջֆազային մակերևութային լարումը և էմուլսիայի կաթիլների միջև ստեղծում պատնեշ՝ կանխելով դրանց կոալեսցենցումը։ Որպես էմուլգատորներ օգտագործում են ճարպային և սինթետիկ օճառներ, միարժեք մետաղների ալկիլ– ու արիլսուլֆոնատներ, սուլֆատներ, մակերևութային պակաս ակտիվ նյութեր (սպիտակուցներ, սապոնիններ և այլն), դոնդողանյութ, մեծ մանրացվածությամբ պինդ նյութեր (կավ, մուր, ծանր մետաղների օքսիդներ), սուլֆիդներ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 48)։ ![]() |
|