Էմմանուել Դաբաղյան
Էմմանուել Դաբաղյան Emmanuel Dabbaghian, I.C.P.B. | ||
| ||
---|---|---|
2003 թվականի օգոստոսի 23 — 2006 թվական | ||
Եկեղեցի՝ | Թբիլիսիի հայ կաթոլիկ ծխական եկեղեցի | |
| ||
2007 թվականի օգոստոսի 4 — 2017 թվականի հոկտեմբերի 9 | ||
Եկեղեցի՝ | Բաղդադի հայ կաթողիկե եկեղեցի | |
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս | |
Ծնունդ | դեկտեմբերի 26, 1933 Սիրիա Հալեպ | |
Մահ | սեպտեմբերի 13, 2018 (84 տարեկան) Զմմառ, Քեսերվանի շրջան, Keserwan-Jbeil, Լիբանան | |
Թաղված է | Բզոմմառի Տիրամոր վանք |
Էմմանուել Դաբբաղյան կամ Էմմանուէլ Տապպաղեան (անգլ.՝ Emmanuel Dabbaghian, դեկտեմբերի 26, 1933, Հալեպ, Սիրիայի առաջին հանրապետություն - սեպտեմբերի 13, 2018, Զմմառ, Քեսերվանի շրջան, Keserwan-Jbeil, Լիբանան), Զմմառի Սուրբ Տիրամոր վանքի (I.C.P.B.)[1] պրելատ՝ կաթոլիկ բարձրաստիճան քահանա, Բաղդադի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս, Բզոմմառ վանական պատրիարքական միաբանության անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմանուել Դաբաղյանը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 26-ին Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող հայ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա հետագայում միացել է Լիբանանում գտնվող Բզոմմարի Պատրիարքական Միաբանությանը։ 1967 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Իտալիայի Գրիգորյան Հայրապետական համալսարանում փիլիսոփայության և աստվածաբանության բակալավրի կոչում ստանալուց հետո, ձեռնադրվել է քահանա[3]։
Հոգևոր գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմանուել Դաբաղյանը 2003 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2006 թվականը եղել է Թբիլիսիի հայ կաթոլիկ ծխական համայնքի ավագ քահանան և սեմինարիայի ռեկտորը։ Այդ նույն ժամանակ նա պատասխանատու էր Վրաստանում գտնվող հայ կաթոլիկների համար։
2006 թվականի սեպտեմբերի 13-ին Լիբանանում տեղի ունեցած Հայ կաթողիկե եկեղեցու Սինոդը Էմմանուել Դաբաղյանին ձեռնադրել է Բաղդադի արքեպիսկոպոսության ատենապետ։
2007 թվականի հունվարի 26-ին Սինոդի որոշումը հաստատել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը և 2007 թվականի օգոստոսի 4-ին Էմմանուել Դաբաղյանը ձեռնադրվել է եպիսկոպոս որպես Բաղդադի Հայ կաթողիկե արքեպիսկոպոսության թափուր մնացած արքեպիսկոպոս։ Գլխավոր սրբադասող հոգևորականը եղել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատիարք Ներսես Բեդրոս 19-րդ Թարմունին։
Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքեպիկոպոս Տ․ Էմմանուել արքեպիսկոպոս Դաբաղյանը սահմանային տարիքի հասնելու հետևանքով հրաժարական է տվել և 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 112/2016 կոնդակով Բաղդադի հայ կաթողիկոսական պատրիարքական փոխանորդ է նշանակվել Հոգեշնորհ Հ․ Ներսես վարդապետ Զապպարյանը[4]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմանուել Դաբաղյանը մահացել է Բեյրութում, 2018 թվականի սեպտեմբերի 13-ին, 84 տարեկան հասակում, և հուղարկավորվել է Բզոմմառի Տիրամոր վանքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Over 800 Abbreviations of religious orders». www.catholicdoors.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Ոչ եւս է Արհի. Էմմանուէլ Արք. Տապպաղեանը - Vatican News». www.vaticannews.va. 2018 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «RINUNCE E NOMINE». press.vatican.va. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Հ. Ներսես թ.ծ.վ. Զապպարյանը նշանակվել է Բաղդադի հայ կաթողիկէների պատրիարքական փոխանորդ» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Archbishop Emmanuel Dabbaghian [Catholic-Hierarchy] I.C.P.B. †». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. (անգլ.)
- Հ. Ներսես թ.ծ.վ. Զապպարյանը նշանակվել է Բաղդադի հայ կաթողիկէների պատրիարքական փոխանորդ (հայ.) (անգլ.)
- Ոչ եւս է Արհի. Էմմանուէլ Արք. Տապպաղեանը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմմանուել Դաբաղյան կատեգորիայում։ |