Jump to content

Էմմա Պետրոսյան (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմմա Պետրոսյան (այլ կիրառումներ)
Էմմա Պետրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1965(1965-10-09) (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՆար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինԱրամո

Էմմա Ալբերտի Պետրոսյան (հոկտեմբերի 9, 1965(1965-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[1]։

Երգիչ, դերասան Արամոյի կինն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Պետրոսյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14-րդ միջնակարգ և Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցներում, այնուհետև` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1985-1989 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում[2]։ 1989 թվականից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում։ Հայաստանի Երգի պետական թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչներից է։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, 2014 և 2015 թվականներին մենահամերգով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում, 2009 թվականից` դոցենտ[2]։

Ձայնասկավառակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր Տարթիվ Այլ
«Սև ու սպիտակ» 2000 Արամոյի հետ
«Աղոթք» 2008
«Վերադարձ դեպի տուն» 2010 Արամոյի հետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. 2,0 2,1 «Zarkfoundation - Էմմա Պետրոսյան». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]