Էխևերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էխևերիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Sedeae
Ցեղ Էխևերիա (Echeveria)
DC., 1828

Էխևերիա (լատին․՝ Echeveria), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Մեքսիկան է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էխևերիաները դասվում են հաստ, հյութալի տերևներ ունեցող դեկորատիվ բույսերի շարքին։ Գեղեցիկ տերևադասավորության շնորհիվ բույսը նմանվում է վարդի։ Ունի մի շարք գեղեցիկ տեսակներ։ Էխվերիա դեսմեցնայի (E. Desmetiana) վարդակը սպիտակ արծաթագույն է, երկնագույն երանգավորումով, իսկ (E. secunda glauca Hort.) վարդակն ունի 8-10 սմ տրամագիծ, գույնը թխակապույտ է, բարձրությունը հասնում է մինչև 20 սմ-ի։

Ծաղկային ձևավորումներում տնկելիս, եթե ցողունը երկար է, կարելի է կտրել, թողնելով 5-10 սմ բարձրության վրա, և վարդակը առանց արմատի տնկել գորգային ձևավորումներում, ուղղակի հողի մեջ։ Առանց ավազի բույսը արմատակալում է մինչև աշուն մնում է նույն բարձրության վրա։

  • Էխևերիա - մետալիկան (E. metallica Hort.) ունի գեղեցիկ տեսք, տերևները կարմիր վառվռուն են։
  • Էխևերիա ագավանմանի (B.agavoidcc Lem.) վարդակը ցողուն չունի տերևները անմիջապես աճում են արմատավզից 6-7 սմ երկարությամբ 3-4 սմ լայնությամբ այնպես, որ վարդակի տրամագիծը հասնում է 12-15 սմ-ի։ Տերևները գորշ կանաչագույն են, երբեմն կարմիր երանգափայլով, օվալաձև են, ոլորված եզրերով, ծայրերին ունեն դարչնագույն փշեր։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված բոլոր տեսակներն օգտագործվում են գորգային ձևավորումներում, նախընտրում են արևոտ, լուսավոր հողեր։ Միջբուսային տարածությունը խորհուրդ է տրվում թողնել 8-10 սմ։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են սերմերով, վարդակներով (վերջինները աճում են բույսի կողքերին՝ ներքևի տերևների տակ) և տերևներով։ Վարդակները և տերևներն անջատելով մայր բույսից, որոշ ժամանակ թառամեցնելուց հետո, տնկում են մաքուր ավազում կամ հատուկ պատրաստված հողախառնուրդներում։ Տերևներն անջատելուց պետք է աշխատել, որ չվնասվեն, քանի որ կարող են նեխել։ Նախքան տնկելը վերքն անպայման անհրաժեշտ է ծածկել փայտածխի փոշով։ Պետք է ջրել ոչ հաճախ։ Ձմեռվա պայմաններում բույսերը (մայրակները) պահվում են ջերմատների լուսավոր անկյուններում, 10-12° ջերմության պայմաններում։ Սերմերով բազմացնելու տեխնիկան նույնն է, ինչ որ բեգոնիայինը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էխևերիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էխևերիա» հոդվածին։