Էխևերիա
Էխևերիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Թանձրատերևազգիներ (Crassulaceae) |
Ենթաընտանիք | Գառնադմակայիններ (Sempervivoideae) |
Տրիբա | Sedeae |
Ցեղ | Էխևերիա (Echeveria) DC., 1828 |
Էխևերիա (լատին․՝ Echeveria), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Մեքսիկան է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էխևերիաները դասվում են հաստ, հյութալի տերևներ ունեցող դեկորատիվ բույսերի շարքին։ Գեղեցիկ տերևադասավորության շնորհիվ բույսը նմանվում է վարդի։ Ունի մի շարք գեղեցիկ տեսակներ։ Էխվերիա դեսմեցնայի (E. Desmetiana) վարդակը սպիտակ արծաթագույն է, երկնագույն երանգավորումով, իսկ (E. secunda glauca Hort.) վարդակն ունի 8-10 սմ տրամագիծ, գույնը թխակապույտ է, բարձրությունը հասնում է մինչև 20 սմ-ի։
Ծաղկային ձևավորումներում տնկելիս, եթե ցողունը երկար է, կարելի է կտրել, թողնելով 5-10 սմ բարձրության վրա, և վարդակը առանց արմատի տնկել գորգային ձևավորումներում, ուղղակի հողի մեջ։ Առանց ավազի բույսը արմատակալում է մինչև աշուն մնում է նույն բարձրության վրա։
- Էխևերիա - մետալիկան (E. metallica Hort.) ունի գեղեցիկ տեսք, տերևները կարմիր վառվռուն են։
- Էխևերիա ագավանմանի (B.agavoidcc Lem.) վարդակը ցողուն չունի տերևները անմիջապես աճում են արմատավզից 6-7 սմ երկարությամբ 3-4 սմ լայնությամբ այնպես, որ վարդակի տրամագիծը հասնում է 12-15 սմ-ի։ Տերևները գորշ կանաչագույն են, երբեմն կարմիր երանգափայլով, օվալաձև են, ոլորված եզրերով, ծայրերին ունեն դարչնագույն փշեր։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշված բոլոր տեսակներն օգտագործվում են գորգային ձևավորումներում, նախընտրում են արևոտ, լուսավոր հողեր։ Միջբուսային տարածությունը խորհուրդ է տրվում թողնել 8-10 սմ։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում են սերմերով, վարդակներով (վերջինները աճում են բույսի կողքերին՝ ներքևի տերևների տակ) և տերևներով։ Վարդակները և տերևներն անջատելով մայր բույսից, որոշ ժամանակ թառամեցնելուց հետո, տնկում են մաքուր ավազում կամ հատուկ պատրաստված հողախառնուրդներում։ Տերևներն անջատելուց պետք է աշխատել, որ չվնասվեն, քանի որ կարող են նեխել։ Նախքան տնկելը վերքն անպայման անհրաժեշտ է ծածկել փայտածխի փոշով։ Պետք է ջրել ոչ հաճախ։ Ձմեռվա պայմաններում բույսերը (մայրակները) պահվում են ջերմատների լուսավոր անկյուններում, 10-12° ջերմության պայմաններում։ Սերմերով բազմացնելու տեխնիկան նույնն է, ինչ որ բեգոնիայինը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էխևերիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էխևերիա» հոդվածին։ |
|