Էլիսոն Ուիլյամս
Էլիսոն Ուիլյամս անգլ.՝ Allison Williams | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1988[1][2] (36 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Քանաան[3] |
Կրթություն | Universidad del Norte, A.C.?, Եյլի համալսարան, New Canaan Country School? և Morse College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կատակերգու, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Բրայան Ուիլյամս |
Ամուսին(ներ) | Ricky Van Veen? |
Էլիսոն Հաուել Ուիլյամս (անգլ.՝ Allison Howell Williams, ապրիլի 13, 1988[1][2], Նյու Քանաան[3]), ամերիկացի դերասանուհի, կոմիկ և սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամսը ծնվել է Կոնեկտիկուտում՝ հեռուստահաղորդավար Բրայան Ուիլյամսի և պրոդյուսեր Ջեյն Գիլան Սթոդարդի ընտանիքում[4]։
2010 թվականին ավարտել է Եյլի համալսարանը և արդեն տարվա վերջում դեր է ստացել Լենա Դանհեմի «Աղջիկներ» սերիալում[5], որի պրեմիերան կայացել է 2012 թվականի գարնանը[4]։ Եյլի համալսարանում սովորելու տարիներին նա 4 տարի խաղացել է Just Add Water իմպրովիզացիայի կատակերգական թատրոնում և մասնակցել Սուրբ Էլմայի միության «College Musical» գաղտնի ուսանողական սերիալի նկարահանումներին, որը հեռարձակվել է YouTube-ով։
«Աղջիկներ» սերիալում կատարած դերի համար Էլիսոնը քննադատների կողմից ստացել է լավ արձագանքներ և 2013 թվականին կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար դարձել է «Էմմի» մրցանակի գլխավոր թեկնածուներից մեկը[6]։ Բացի այդ նա հայտնվել է «Մինդիի նախագիծը» սիթքոմի մի քանի էպիզոդներում[7]։
2010 թվականին Ուիլյամսը հայտնվել է «Խելագարներ» սերիալի «Nature Boy» գլխավոր երգի վիդեո-մեշապում[8], որն ինտերնետում դարձել է շատ հայտնի[9]։ Այդ երգում մասնակցություն ունենալու շնորհիվ վերցվել է «Աղջիկներ» սերիալում դեր խաղալու համար[10]։
2015 թվականի սեպտեմբերի 19-ին ամուսնացել է ձեռնարկատերՌիկի Վան Վինի հետ, որի հետ մինչ իրենց հարսանիքը հանդիպել է 4 տարի[11]։ 2019 թվականի հունիսի 27-ին գրեթե չորս տարվա ամուսնությունից հետո Ուիլյամսը հայտարարել է իրենց բաժանման մասին[12]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2004 | Ամերիկյան երազանքներ | American Dreams | Դեբորա | 2 էպիզոդ |
2011 | Լիգա | The League | Դանիել | 1 էպիզոդ |
2013 | Մինդիի նախագիծը | The Mindy Project | Ջիլիան | 3 էպիզոդ |
2012-2017 | Աղջիկներ | Girls | Մարնի Մայքլս | կանոնավոր դեր |
2017 | Հեռու գնա | Get Out | Ռոուզ Էրմիթեջ | |
2018-2019 | Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն | A Series of Unfortunate Events | Քիթ Սնիքեթ | |
2018 | Պատրիկ Մելրոուզ | Patrick Melrose | Մարիանա | մինի սերիալ |
2019 | Կատարելություն | Perfection | Շարլոտա | |
2020 | Հորիզոնի գիծ | Horizon Line | Սառա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 4,0 4,1 «Allison Williams: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Nellie Andreeva (2011 թ․ հունվարի 7). «HBO Picks Up Lena Dunham Pilot To Series». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «EMMYS Q&A: Allison Williams». Deadline.com. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Allison Williams To Guest Star On 'The Mindy Project' And More Casting News». The Huffington Post. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Danny Shea (13.10.2010). «В феврале 2014 года Элисон обручилась с Рики ван Вином, одним из создателей сайта CollegeHumor». Huffington Post.
- ↑ Rachel Sklar (14.10.2010). «Allison Williams, This Week The Biggest Star In Her Family (Sorry, BriWi)». MediaIte.
- ↑ Dana Schuster (5.08.2011). «Anchor's away». New York Post.
- ↑ Allison Williams and Ricky Van Veen Are Married
- ↑ Allison Williams and Husband Ricky Van Veen Separate After Nearly 4 Years of Marriage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Ուիլյամս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ