Էլիզաբեթ Բութ
Էլիզաբեթ Բութ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1846[1] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 22, 1888[1] (41 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ամուսին | Ֆրենկ Դյուվենեկ |
Ծնողներ | հայր՝ Francis Boott?, մայր՝ Elizabeth Otis Lyman? |
Elizabeth Boott Duveneck Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Բուտ (անգլ.՝ Elizabeth Boott, ամբողջական անունը Elizabeth «Lizzie» Otis Lyman Boott, ապրիլի 13, 1846[1], Բոստոն, ԱՄՆ - մարտի 22, 1888[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), ամերիկացի նկարչուհի (19-րդ դար)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1846 թվականի փետրվարի 13-ին Բոստոնում՝ դասական երաժշտության կոմպոզիտորի՝ Ֆրենսիս Բութի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Լիմանի ընտանիքում[2]։ Երբ աղջիկը դառնում է 18 ամսական, մահանում է մայրը։
Էլիզաբեթը կրթվում է հոր կողմից Իտալիայում, ապա նրանք 1865 թվականին վերադառնում են Բոստոն։ 1869 թվականին նա ընդունվում է ամերիկացի նկարիչ Վիլյամ Հանտի կանանց նկարչական դպրոցը։ Երեք տարի անընդմեջ (1876—1878) սովորել է Փարիզից ոչ հեռու Թոմ Կուտյուրի մոտ։ Հոր հետ 1879 թվականի ամառը Էլիզաբեթն անցկացրել է ֆրանսիացի նկարիչ Ֆրենկ Դյուվենեկի մոտ[3]։
Էլիզաբեթ Բութը կազմակերպել է մի քանի ցուցահանդեսներ։ Նրա առաջին անձնական ցուցահանդեսը անցկացվել է Բոստոնի պատկերասրահում (J. Eastman Chase’s Gallery) 1882 թվականին։
1886 թվականի մարտի 25-ին Էլիզաբեթը Փարիզում ամուսնացել է Դյուվենեկի հետ։ Ամուսնությունից հետո նրանք ապրել են ֆլորենցիայում Կաստելինի վիլայում նրա հոր հետ։ Նրանց որդին՝ Ֆրենկ Բութ Դյուվենեկը (1886—1985), դարձել է ինժեներ և ամուսնացել Ջոզեֆինա Ուիտնիի՝ ամերիկացի հարուստ մտածողի հետ։ Մահացել է պնևմոնիայից 1888 թվականի մարտի 22-ին Փարիզում, որտեղ գտնվում էր ընտանիքի հետ։ Թաղված է Ֆլորենցիայում (Cimitero թEvangelico degli գերեզմանոցում)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Elizabeth Boott — 2008.
- ↑ «ElizabethBoottDuveneckBio». Maryrangallery.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Hirshler, Erica E. A Studio of Her Own: Women Artists in Boston 1870-1940. — MFA Publications, 2001. — С. 175—176.
- ↑ Elizabeth «Lizzie» Boott Duveneck
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բութ» հոդվածին։ |
|