Էլ Մահալլա էլ Քուբրա
Էլ Մահալլա էլ Քուբրա | ||
---|---|---|
Էլ Մահալլա էլ Քուբրա | ||
Երկիր | Եգիպտոս | |
Այլ անվանումներ | Դիդուսիյա | |
ԲԾՄ | 17±1 մետր | |
Խոսվող լեզուներ | արաբերեն | |
Բնակչություն | 450 843 մարդ (2008) | |
Ազգային կազմ | եգիպտացիներ | |
Կրոնական կազմ | իսլամ, ղպտի ուղղափառ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +20 40 | |
| ||
Էլ Մահալլա էլ Քուբրա (արաբ․՝ المحلة الكبرى «մեծ տեղ»; ղպտ.՝ ϯϣⲁⲓⲣⲓ), քաղաք հյուսիսային Եգիպտոսում, Նեղոսի դելտայի կենտրոնում, Ղարբիա մուհաֆազի խոշոր կենտրոն[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հայտնի է եղել փարավոնների ժամանակաշրջանից ի վեր և հույներին հայտնի է եղել Դիդոսիա անվանումով, որը նշանակում է «կանեփ», իսկ եգիպտացիներին՝ Դիշայրի (ղպտերեն ՝ ϯϣⲁⲓⲣⲓ), որը նշանակում է «բնակավայր»։ Քաղաքը մշակութային կենտրոն է եղել մինչև ղպտիական և հռոմեական դարաշրջանները։ Մինչ Եգիպտոսի արաբների կողմից նվաճումը, քաղաքը կարևորություն էր ներկայացնում որպես գործվածքների և հագուստի արտադրության կենտրոն։ Արաբների նվաճումից հետո այն ստացել է ներկայիս անվանումը։ 1320 թվականին քաղաքը դարձավ Արևմտյան շրջանի կենտրոն, որն ընդգրկում էր ժամանակակից Կաֆր էլ Շեյխ նահանգը և Ադ Դակահլիա նահանգի որոշ շրջաններ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարևորությամբ երկրորդ և բնակչության թվաքանակով առաջին քաղաքը Ղարբիա նահանգում։ Բնակչությունը 2008 թվականին կազմում էր 450 833 մարդ, շրջանի բնակչությունը՝ 1000,2 հազար մարդ (2001)։ Բնակչության մեծ մասն աշխատում է տեքստիլի և թեթև արդյունաբերությնաբերական արտադրամասերում։ Բնակչության զգալի մասը զբաղված է նաև առևտրի և կրթության ոլորտներում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի բազմաթիվ տարրական դպրոցներից, քաղաքն նաև ունի մոտ 6 միջնակարգ դպրոց և 5 քոլեջ։ Երկու հեռուստաալիք՝ ընդհանուր վեցերորդ ալիք Դելտայի համար և տեղական ալիք։
Տրանսպորտ, արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ունի երկաթուղային կայարան, այն նաև ճանապարհային կենտրոնական հանգույց է։ Ունի օդանավակայան։ Մանածագործական և տեքստիլ (հիմնականում բամբակի) արդյունաբերության խոշոր կենտրոն է։
Հեռախոսային կոդ - 2043։ Ժամային տարբերություն (Հայաստանին համեմատ)՝ 2 ժամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «كيانات المحافظة». www.gharbeia.gov.eg. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «دليل المحلة». mahalla-city.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.