Էժեն Դելապլանշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Դելապլանշ
ֆր.՝ Eugène Delaplanche
Ծնվել էփետրվարի 28, 1836(1836-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ կամ Բելվիլ, Սենա, Ֆրանսիա
Մահացել էհունվարի 10, 1891(1891-01-10)[1][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1868)[5]
ՈւսուցիչAlbert-Ernest Carrier-Belleuse?
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
 Eugène Delaplanche Վիքիպահեստում

Էժեն Դելապլանշ (ֆր.՝ Eugène Delaplanche, փետրվարի 28, 1836(1836-02-28)[1][2][3][…], Փարիզ և Բելվիլ, Սենա, Ֆրանսիա - հունվարի 10, 1891(1891-01-10)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ Ֆր. Դյուրեի աշակերտը։ 1864 թվականին ստացել է Հռոմեական մրցանակ, 1878 թվականին պարգևատրվել է Պատվո մեդալով։

Հասարակությանը ներկայացել է առաջին անգամ 1864 թվականին Փարիզի սալոնում՝ 2 արձաններով, որոնք հետագայում դարձան Մարսելի թանգարանի ցուցադրություններ։ Հատուկ ճանաչման արժանացավ 1870 թվականին ստեղծված «Եվան մեղքերի թողությունից հետո» ռեալիստական ստեղծագործությունը, որը կազմեց Վիեննայի 1873 և Փարիզի 1878 թվականների համաշխարհային ցուցադրությունների գլխավոր զարդը։ Ոչ պակաս հանրահայտ էին Դելապլանշի մյուս գործերը, կլոր ձևավորումները, ռելիեֆները և դիմանկար կիսանդրիները միակցված ազնվության և բնական ճշգրտությամբ, ոչ սովորական վարպետությամբ։ Ավելի նշանակալից են համարվում նրանցից սբ. Ագնեսի (1873), ինչպես նաև "Սիրային հաղորդում" (1874 թվականին դարձավ Լյուքսենբուրգի թանգարանի ցուցադրություն), «Երաժշտություն» (1877) բրոնզե արձանը, «Մայրական դաստիարակություն», «Աստվածածինը լիլիայով» մարմարե խումբը, ավազաքարից ստեղծած երեք արձանները (արձանները դարձան Սբ. Հովսեփի եկեղեցու զարդերը), «Սբ. Ագնեսա» (Սբ. Եվստաֆիայի եկեղեցի), «Մտորումներ» մեդալիոն բարելեֆը, պատրաստված է Տյուիլրի շինության պավիլյոններից մեկի համար, և երկու դեկորատիվ արձաններ Փարիզի օպերային թատրոնի ճեմասրահի համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедический словарь Брокгауза и Ефрона (1890—1907).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Delaplanche (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eugène Delaplanche // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00048481
  4. RKDartists (նիդերլ.)
  5. AGORHA (ֆր.) — 2009.
  6. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Դելապլանշ» հոդվածին։