Էթերի Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էթերի Թումանյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1923(1923-10-30)[1][2] (100 տարեկան)
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՌԱԱ Ռուսաց լեզվի ինստիտուտ[1][2]
Ալմա մատերՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1947)
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1972)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

էթերի Գրիգորի Թումանյան (հոկտեմբերի 30, 1923(1923-10-30)[1][2], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթերի Թումանյանը ծնվել է 1923 թվականին Խորհրդային Ադրբեջանի Գանձակ քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ 1954 թվականից ավագ գիտաշխատող ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ Իր աշխատություններում հետազոտել է հայերենի հոլովաձևերի զարգացումը, հոդերի յուրահատկությունները, դասական հայերենի քերականությունը և ծագումնաբանական հարցեր («Հայերենի հնդեվրոպական անունների կառուցվածքը», 1978)։ Էթերին հին և ժամանակակից գրական հայերենի քերականական կառուցվածքի հարցերը քննել է համաժամանակյա և միաժամանակյա ուսումնասիրությամբ՝ ընդհանուր, համեմատական և սոցիոլոգիական լեզվաբանության տեսանկյունից[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնարկներ ժամանակակից գրական հայերենի հոլովական ձևերի զարգացման պատմության, 1962։
  • Հոդերը ժամանակակից հայերենում, 1963։
  • Հին հայերեն, 1971։
  • Հնդեվրոպական անունների կառուցվածքը հայերենում, 1978։
  • Լեզուն որպես հանրալեզվաբանական համակարգերի համակարգ, 1985։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթերի Թումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233