Էթերի Թումանյան
Էթերի Թումանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1923[1] (98 տարեկան) Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Ալմա մատեր | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան (1947) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
էթերի Գրիգորի Թումանյան (հոկտեմբերի 30,1923, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)), հայ խորհրդային լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթերի Թումանյանը ծնվել է 1923 թվականին Խորհրդային Ադրբեջանի Գանձակ քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ 1954 թվականից ավագ գիտաշխատող ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ Իր աշխատություններում հետազոտել է հայերենի հոլովաձևերի զարգացումը, հոդերի յուրահատկությունները, դասական հայերենի քերականությունը և ծագումնաբանական հարցեր («Հայերենի հնդեվրոպական անունների կառուցվածքը», 1978)։ Էթերին հին և ժամանակակից գրական հայերենի քերականական կառուցվածքի հարցերը քննել է համաժամանակյա և միաժամանակյա ուսումնասիրությամբ՝ ընդհանուր, համեմատական և սոցիոլոգիական լեզվաբանության տեսանկյունից[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակնարկներ ժամանակակից գրական հայերենի հոլովական ձևերի զարգացման պատմության, 1962։
- Հոդերը ժամանակակից հայերենում, 1963։
- Հին հայերեն, 1971։
- Հնդեվրոպական անունների կառուցվածքը հայերենում, 1978։
- Լեզուն որպես հանրալեզվաբանական համակարգերի համակարգ, 1985։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 233)։ ![]() |
|