Jump to content

Էդվարդ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդվարդ Միքայելյան
Ծնվել էմայիսի 25, 1950(1950-05-25) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունսպորտային մարմնամարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ

Էդվարդ Բալաբեկի Միքայելյան[1] (մայիսի 25, 1950(1950-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ մարմնամարզիկ, մարզիչ, ԽՍՀՄ առաջնությունների բազմաթիվ մրցանակակիր, աշխարհի առաջնության (1974) և Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1972)։ ԽՍՀՄ միջազգային դասի սպորտի վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Միքայելյանը սպորտային մարմնամարզությամբ սկսվել է զբաղվել 1960 թվականից՝ Հայկական ԽՍՀ վաստակավոր վարպետ Լեոնիդ Զախարյանի մոտ։ 1967-1974 թվականներին մտել է ԽՍՀՄ ազգային հավաքականի մեջ, որի կազմում Մյունխենի Օլիմպիական խաղերին և Վարնայի աշխարհի առաջնությանը դարձել է արծաթե մեդալակիր։ Սպորտային կարիերան ավարտել 1976 թվականին։

Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 1993-1994 թվականներին եղել է Հայաստանի սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 1995 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2006 թվականից աշխատում է Սակրամենտոյի մարմնամարզական կենտրոնում։

Ռուբեն Միքայելյանը (1952-2008)՝ եղբայրը, ԽՍՀՄ սպորտային մարմնամարզության չեմպիոն է՝ ձիերի վրա արած վարժություններով (1975)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Որոշ աղբյուրներում Էդվարդ Միքայելյանի հայրանունը սխալմամբ նշվում է Բալբեկի կամ Բեգլարի

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]