Էդուարդ Շևչենկո
Արտաքին տեսք
Էդուարդ Շևչենկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 5, 1939 (84 տարեկան) |
Էդուարդ Շևչենկո (ռուս.՝ Эдуа́рд Степа́нович Шевче́нко, նոյեմբերի 5, 1939), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է գերմաներենին, իսպաներենին և անգլերենին։
1963 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1964-1965 թվականներ՝ Գերմանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան թարգմանիչ, ատտաշե։
- 1966-1970 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական տեղեկատվության վարչության ատտաշե, երրորդ քարտուղար։
- 1970-1972 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարարի քարտուղարության երկրորդ քարտուղար։
- 1974-1977 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական միջոցառումների պլանավորման վարչության առաջին քարտուղար, խորհրդական։
- 1981-1984 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի երկրների բաժնի փորձագետ, վարիչի տեղակալ։
- 1984-1989 թվականներ՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1989-1992 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների վարչության պետի տեղակալ։
- 1992 թվական՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան և Հարավային Ասիայի դեպարտամենտի ավագ խորհրդական։
- 1992 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի մարտի 24-ը Բանգլադեշում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 1997-2000 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի համակարգի միջխորհրդարանական կապերի վարչության պետ։
- 2000 թվականի հունիսի 8-ից մինչև 2004 թվականի հուլիսի 12-ը Պակիստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հուլիսի 2)[2]
- Արտակարգ և լիազոր դեսպան (1994 թվականի հունվարի 24)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 12.07.2004 № 874 «О Шевченко Э.С.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.07.1992 № 734 «О присвоении Шевченко Э.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника I класса»
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.01.1994 № 185 «О присвоении Шевченко Э.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. - М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. - С. 732-733. - ISBN 5-86564-033-X