Էդուարդ Զոհրաբյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդիկ Զոհրաբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան (հունվարի 15, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Երկեր | Գիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին, Երևան, Երևան, 2016, 380 էջ։ |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | դասախոս |
Աշխատավայր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի մարտի 3-ին Երևանում։ 1975 թ. ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1975-1980 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1976-1978 թթ. միաժամանակ ուսանել է նաև ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ Իրավագիտություն մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ։ 1979-1980 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Խորհրդի անդամ։ 1981-1983 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի օգնական։ 1983-1988 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում «ԽՄԿԿ Պատմություն» մասնագիտությամբ։ 1986-1990 թթ. աշխատել է Հայաստանի Լենինյան Կոմունիստական Երիտասարդական միությունում, ապա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում։ Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում։ 1990 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում՝ 1990-2005 թթ. որպես ասիստենտ, 2005 թվականից՝ դոցենտ։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին» թեմայով։ 2002-2004 թթ. եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր[1]։
Գիտական հետազոտությունների շրջանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասավանդում է Հայոց պատմություն, Վրաստանի և Ադրբեջանի պատմություն։ Գիտական հետազոտությունների ոլորտում են գիտության կազմակերպման, ՀՀ Սոցիալական նոր կառուցվածքի ձևավորման, Հայոց ցեղասպանության, Վրաստանի և Ադրբեջանի պատմության մի շարք հիմնախնդիրներ։ Ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվմեկ մենագրաւթյան, ոծների, ուսումնական ծրագրերի և ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան, Գիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին, Երևան, Երևան, 2016, 380 էջ։
- Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան, Վրաստանի և Ադրբեջանի պատմություն | Դասընթացի ծրագիր, Երևան, 2008։
- Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան, Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ 1918-1921 թթ. | Հատուկ կուրսի ծրագիր, Երևան, 2004։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 208։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵՊՀ - Yerevan State University». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդիկ Լենդրուշի Զոհրաբյան Արխիվացված 2018-04-23 Wayback Machine