Էդուարդ Զոհրաբյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էդիկ Զոհրաբյան (այլ կիրառումներ)

Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան (հունվարի 15, 1957(1957-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան
Ծնվել էհունվարի 15, 1957 (62 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԵրկերԳիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին, Երևան, Երևան, 2016, 380 էջ:
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքդասախոս
ԱշխատավայրԵՊՀ պատմության ֆակուլտետ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի մարտի 3-ին Երևանում։ 1975 թ. ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը: 1975-1980 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1976-1978 թթ. միաժամանակ ուսանել է նաև ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ Իրավագիտություն մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ։ 1979-1980 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Խորհրդի անդամ: 1981-1983 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի օգնական։ 1983-1988 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում «ԽՄԿԿ Պատմություն» մասնագիտությամբ։ 1986-1990 թթ. աշխատել է Հայաստանի Լենինյան Կոմունիստական Երիտասարդական միությունում, ապա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում։ Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում: 1990 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում՝ 1990-2005 թթ. որպես ասիստենտ, 2005 թվականից՝ դոցենտ։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին» թեմայով։ 2002-2004 թթ. եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր[1]։

Գիտական հետազոտությունների շրջանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդում է Հայոց պատմություն, Վրաստանի և Ադրբեջանի պատմություն: Գիտական հետազոտությունների ոլորտում են գիտության կազմակերպման, ՀՀ Սոցիալական նոր կառուցվածքի ձևավորման, Հայոց ցեղասպանության, Վրաստանի և Ադրբեջանի պատմության մի շարք հիմնախնդիրներ: Ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվմեկ մենագրաւթյան, ոծների, ուսումնական ծրագրերի և ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՊՀ - Yerevan State University»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2017-03-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]