Jump to content

Էդմունդ Ալֆրեդ Դրեյկ-Բրոկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Ալֆրեդ Դրեյկ-Բրոկման
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1884(1884-02-21)
ԾննդավայրԲասսելտոն
Մահացել էհունիսի 1, 1949(1949-06-01) (65 տարեկան)
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդատավոր, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Frederick Slade Drake-Brockman?[1], մայր՝ Grace Bussell?
Զբաղեցրած պաշտոններmember of the Australian Senate?
ԿուսակցությունNationalist Party of Australia?
Պարգևներ և
մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշան Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ և Բատի շքանշանի ասպետ
 Edmund Drake-Brockman Վիքիպահեստում

Էդմունդ Ալֆրեդ Դրեյկ-Բրոկման (անգլ.՝ Edmund Alfred Drake-Brockman, փետրվարի 21, 1884(1884-02-21), Բասսելտոն - հունիսի 1, 1949(1949-06-01)), ավստրալիացի ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր, իրավաբան, դատավոր, 1920-1926 թվականներին եղել է Ավստրալիայի Սենատի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908-1909 թվականներին Էդմունդ Ալֆրեդ Դրեյկ-Բրոկմանն ավարտել է Հնդկաստանի Քվետա քաղաքի գլխավոր շտաբի քոլեջը՝ կայսերական ուժերի հատուկ վերապատրաստման դասընթացները։ Կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, մայորի կոչումով կռվել է Գալիպոլիում Դարդանելի գործողության ժամանակ։ 1915 թվականի ապրիլի 25-ին Գալիպոլիում վայրէջքների ժամանակ ղեկավարել է գումարտակը[2]։ Նա վիրավորվել և տարհանվել է Անգլիա, իսկ հոկտեմբերին ուղարկվել Ավստրալիա, արժանացել է է Սուրբ Միքայել և Սուրբ Գեորգի շքանշանների։

1916 թվականի ապրիլին վերադարձել է Եգիպտոսի ռազմաճակատ։ Հետագայում պատերազմի ընթացքում նա ստացել է փոխգնդապետի կոչում և Արևմտյան ճակատում ղեկավարել Արևմտյան Ավստրալիայի հետևակային գումարտակը։ 1917 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ նրա գումարտակը շատ ծանր կորուստներ է կրել։ Հետագայում պատերազմի ժամանակ նա ստացել է փոխգնդապետի կոչում և ղեկավարել Արևմտյան Ավստրալիայի 16-րդ հետևակային գումարտակը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո կատարել է իրավաբանական աշխատանք։ 1919 թվականին նա ընտրվել է Սենատի անդամ Ավստրալիայի ազգայնական կուսակցությունից։ 1920 թվականին ստացել է բրիգադի գեներալի կոչում և ղեկավարել Ավստրալիայի զինված ուժերի 4-րդ բրիգադը[3]։

1924 թվականին նա դարձել է Ավստրալիայի գործատուների ֆեդերացիայի նախագահ, իսկ հաջորդ տարի Ժնևում ներկայացրել է Ավստրալիան Ազգերի լիգայում։

1937 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էդմունդ Ալֆրեդ Դրեյկ-Բրոկմանը եղել է պահեստազորի զինծառայող, զորակոչվել է զինվորական ծառայության և մինչև 1942 թվականը ղեկավարել 3-րդ ներքին պահակային դիվիզիան։

Էդմունդ Ալֆրեդ Դրեյկ-Բրոկմանը մահացել է 1949 թվականի հունիսի 1-ին։ Նրա աճյունը դիակիզվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]