Զուրաբ Պատարիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Պատարիձե
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Վրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1928(1928-09-09)
Ծննդավայր Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 5, 1982(1982-06-05) (53 տարեկան)
Վախճանի վայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Զուրաբ Ալեքսանդրի Պատարիձե (սեպտեմբերի 9, 1928(1928-09-09), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 1982(1982-06-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1952 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1971 թվականին՝ ԽՄԿԿ ԿԿ-ին կից հեռակա բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1952-1962 թվականներին աշխատել է հանքի հերթափոխի, տեղամասի պետ, հանքի վարիչ, գլխավոր ինժեներ, հանքվարչության տնօրեն, «ճիաթուրամարգանեց» տրեստի գլխավոր ինժեներ։ 1962-1967 թվականներին՝ Վրաստանի կոմկուսի ճիաթուբայի քաղկոմի առաջին քարտուղար։ 1967-1972 թվականներին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում։ 1972-1975 թվականներին՝ Վրաստանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ 1975 թվականից Վրացական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահն էր։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու 1976 թվականից։ ԽՍՀՄ 4-5 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել էր Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։