Զուրաբ Ադեիշվիլի
Զուրաբ Ադեիշվիլի | |
ზურაბ ადეიშვილი | |
Վրաստան | |
Կուսակցություն՝ | Միասնական ազգային շարժում |
---|---|
Ծննդյան օր՝ | հուլիսի 27, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վրաստան |
Զուրաբ Ադեիշվիլի (վրաց.՝ ზურაბ ადეიშვილი, 1972, հուլիսի 27, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), վրացական և ուկրաինական պետական գործիչ, իրավաբան։ Համարվում է Միխեիլ Սաակաշվիլու ամենամոտ դաշնակիցը և գլխավոր խորհրդատուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի հուլիսի 27-ին` Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։ 1994 թվականին ավարտել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը, իսկ 1999 թվականին` Գրոնինգենի թագավորական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1996-1998 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ։ 1998-1999 թվականներին աշխատել է իրավաբան` մասնավոր իրավաբանական ընկերություններում։ 1999 թվականի եղել է իրավաբանական կրթական ասոցիացիայի գործադիր տնօրեն։
1999-2003 թվականներին եղել է Վրաստանի իշխող «Միասնական ազգային շարժում» քաղաքական կուսակցության անդամ։ 2002 թվականից եղել է Միացյալ ազգային շարժման ակտիվ անդամներից մեկը[1][2][3]։
Վարդերի հեղափոխությունից հետո պետության գլուխ անցավ Միխեիլ Սաակաշվիլին[4], իսկ Զուրաբ Ադեիշվիլին դարձավ արդարադատության նախարար[5]։
2004 թվականին նշանակվել է անվտանգության պետական նախարար։ 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եղել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ 2008-2012 թվականներին կրկին ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը։
2012 թվականի հոկտեմբերի 1-ին Միխեիլ Սաակաշվիլին գահընկեց արվեց և Զուրաբ Ադեիշվիլին և շատ այլ քաղաքական գործիչներ լքեցին Վրաստանի տարածքը։ Կոնկրետ Զուրաբը հաստատվեց Ուկրաինայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Զուրաբ Ադեիշվիլի կառավարություն
- ↑ «Իշխանափոխությունը Վրաստանում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Զուրաբ Ադեիշվիլիի մասին
- ↑ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը Վրաստանում – Վարդերի հեղափոխությունը Վրաստանում
- ↑ Wheatley, Jonathan (2005), Georgia from National Awakening to Rose Revolution, pp. 117, 147. Ashgate Publishing, Ltd., ISBN 0-7546-4503-7