Զուրաբ Ադեիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Զուրաբ Ադեիշվիլի
ზურაბ ადეიშვილი
Վրաստան
Կուսակցություն՝Միասնական ազգային շարժում
Ծննդյան օր՝ հուլիսի 27, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր՝Վրաստան Վրաստան

Զուրաբ Ադեիշվիլի (վրաց.՝ ზურაბ ადეიშვილი, 1972, հուլիսի 27, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), վրացական և ուկրաինական պետական գործիչ, իրավաբան։ Համարվում է Միխեիլ Սաակաշվիլու ամենամոտ դաշնակիցը և գլխավոր խորհրդատուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 27-ին` Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։ 1994 թվականին ավարտել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը, իսկ 1999 թվականին` Գրոնինգենի թագավորական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1996-1998 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ։ 1998-1999 թվականներին աշխատել է իրավաբան` մասնավոր իրավաբանական ընկերություններում։ 1999 թվականի եղել է իրավաբանական կրթական ասոցիացիայի գործադիր տնօրեն։

1999-2003 թվականներին եղել է Վրաստանի իշխող «Միասնական ազգային շարժում» քաղաքական կուսակցության անդամ։ 2002 թվականից եղել է Միացյալ ազգային շարժման ակտիվ անդամներից մեկը[1][2][3]։

Վարդերի հեղափոխությունից հետո պետության գլուխ անցավ Միխեիլ Սաակաշվիլին[4], իսկ Զուրաբ Ադեիշվիլին դարձավ արդարադատության նախարար[5]։

2004 թվականին նշանակվել է անվտանգության պետական նախարար։ 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եղել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ 2008-2012 թվականներին կրկին ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը։

2012 թվականի հոկտեմբերի 1-ին Միխեիլ Սաակաշվիլին գահընկեց արվեց և Զուրաբ Ադեիշվիլին և շատ այլ քաղաքական գործիչներ լքեցին Վրաստանի տարածքը։ Կոնկրետ Զուրաբը հաստատվեց Ուկրաինայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զուրաբ Ադեիշվիլի կառավարություն
  2. «Իշխանափոխությունը Վրաստանում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Զուրաբ Ադեիշվիլիի մասին
  4. Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը Վրաստանում – Վարդերի հեղափոխությունը Վրաստանում
  5. Wheatley, Jonathan (2005), Georgia from National Awakening to Rose Revolution, pp. 117, 147. Ashgate Publishing, Ltd., ISBN 0-7546-4503-7