Զուհեյր
Զուհեյր زهير بن أبي سُلمى | |
---|---|
Ծնվել է | 520[1] |
Ծննդավայր | Նաջդ, Սաուդյան Արաբիա |
Վախճանվել է | 609 |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Ազգություն | արաբ |
Ժանրեր | Կասիդա Պոեմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մուալլականեր |
Զավակներ | Քաաբ իբն Զուհեյր |
Զուհեյր իբն աբի Սուլմա (520 – 609) (ամբողջական անուն՝ արաբ․՝ زهير بن أبي سُلمى, Զուհեյր իբն աբի Սուլմա), Նախաիսլամական Արաբիայի 7 հայտնի բանաստեղծներից։
Զուհեյրը արաբական Մուզայնա ցեղից էր։ Նրա պոեզիայի մեջ գլխավոր դերը պատկանում է կասիդաներին։ Բանաստեղծ էին Զուբեյդի հայրը, ինչպես նաև ավագ որդին։ Վերջինս, որ հայտնի է որպես Քաաբ իբն Զուհեյր, ստեղծագործում էր Մուհամմադ մարգարեի ժամանակաշրջանում։ Զուհեյրի բանաստեղծության երկրպագուներից էր արաբական արդարակյաց ուղղահավատ խալիֆ Օմար իբն Խատտաբը (634-644)։ Նախաիսլամական շրջանի մյուս 6 հայտնի բանաստեղծներից Զուհեյրը առանձնանում էր որպես պարզ բառերով ու արտահայտություններով բարդ գաղափարներ գրող պոետ։
Զուհեյրը իր բանաստեղծություններում գովերգում է ոչ այնքան ցեղերի առաջնորդներին և քաջարի զինվորներին, այլ իր այն զինակիցներին, որոնք խաղաղասեր էին և ձգտում էին հաշտեցել և լուսավորել ցեղը։ Նրա գլխավոր մուալլական նվիրված է 2 նշանավոր զուբյանցիների՝ Հարիմին և Ալ-Հարիսին։ Մուալլականերում Զուհեյրը հիմնականում օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը՝
- Ձոն (արաբ․՝ مدح, մադհ)։ Զուհեյրի մոտ քնարական մուտքը կարճ է, զուրկ անձնասիրական որևէ տարրից։ Բանաստեղծն անմիջապես անցնում է գլխավոր թեմային՝ Հարիմի և Ալ Հարիսի գովաբանմանը, թե ինչպես նրանք հասան պատերազմի դադարեցմանը։ Գովաբանելով նրանց՝ Զուհեյրը դատապարտում է պատերազմը և խաղաղության կոչ է անում։
- Իմաստություններ (արաբ․՝ حكمة, հիքմա)։ Նրա մուալլակաները ավարտվում են աֆորիզմներով և խրատական ասույթներով։ Դրանով Զուհեյրը փորձում է կասիդան դարձնել ավելի կոնկրետ, հստակ և ձևավորել ընդհանուր միտք, գաղափար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118906550 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|