Jump to content

Զուգարանային հումոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուգարանային հումոր Հայաստանում

Զուգարանային հումոր (կամ «Գոտուց ցածր հումոր»), հումորի տեսակ, որում սովորաբար կատակի առարկա են հանդիսանում ֆիզիոլոգիական գործընթացները (դեֆեկացիան, միզումը, փորափքանքը, փսխումը, գխտոցը և այլն)։ Համարվում է, որ զուգարանային հումորը տարածված է մշակույթի ցածր մակարդակով մարդկանց մոտ և վերաբերում է հումորի ցածրորակ շերտին։ Բացի այդ, բազմաթիվ մշակույթներում ֆիզիոլոգիական գործընթացներն արգելված թեմաներ են։

Զուգարանային հումորն առավել տարածված է երեխաների և դեռահասների մոտ, որոնք դրա մեջ տեսնում են արգելքների ժխտում։ Զուգարանային հումորը զանգվածային մշակույթի մաս է կազմում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]