Պուուտորին Վեսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեստորանը 2007 թվականի ապրիլին

«Պուուտորին Վեսա» (ֆիններեն՝ Puutorin Vessa), ռեստորան Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի Ցախի հրապարակում գտնվող շրջանաձև շենքում։ 1933-1986 թվականներին շենքը օգտագործվել է որպես հասարակական զուգարան։ Հետագայում զուգարանի շենքը վերանորոգվել և վերածվել է ռեստորանի, ստանալով «Puutorin Vessa» անունը։ 2014 թվականի ապրիլին ռեստորանը սնանկացել, սեփականատերը փոխվել է և այդտեղ բացվել է բրիտանական փաբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]