Jump to content

Զուգահեռ միացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուգահեռ միացման օրինակ

Զուգահեռ միացում, Էլեկտրատեխնիկայում, երկբևեռների (սովորաբար սպառիչների կամ էլեկտրաէներգիայի աղբյուրների) միացում, երբ նրանց սեղմակների միջև գործում է միևնույն լարումը։ Զուգահեռ միացումը էլեկտրաէներգիայի սպառիչների միացման հիմնական եղանակն է։ Զուգահեռ միացման դեպքում առանձին սպառիչների միացումը կամ անջատումը գործնականում չի ազդում մյուսների աշխատանքի վրա (աղբյուրի բավարար հզորության դեպքում)։ Զուգահեռ միացված բեռնվածքներում հոսանքները հակադարձ համեմատական են իրենց դիմադրություններին։

Հոսանքի ուժի, լարման և դիմադրության հաշվարկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսանքի ուժի, լարման և դիմադրության ընդհանուր արժեքների հաշվարկը զուգահեռ միացման դեպքում տրվում է հետևյալ բանաձևերով՝

,
,
։

Շղթայում դրանց արժեքները չափում են ամպերմետրով ու վոլտմետրով։

Հոսանքները զուգահեռ միացման դեպքում

Այսպիսով, հաղորդիչները զուգահեռ միացման դեպքում շղթայի լարումը բոլոր տեղամասերում նույնն է, ընդհանուր հոսանքի ուժը հավասար է առանձին հոսանքի հաղորդիչների ուժերի գումարին, իսկ երկու հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը կարելի է գտնել նրանց դիմադրությունների արտադրյալը բաժանելով դրանց գումարի վրա։ Այս օրինաչափություններից առաջին երկուսը ճշմարիտ են զուգահեռ միացված ցանկացած թվով հաղորդիչների համար, վերջինը՝ միայն երկուսի համար։

Եթե , ապա

Երկու միանման հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը 2 անգամ փոքր է մեկ հաղորդչի դիմադրությունից։ Այս օրինաչափությունը ընդհանրացում անելու հնարավորություն է տալիս. եթե զուգահեռ միացված են միանման թվով էլեկտրաէներգիայի սպառիչներ, ապա դրանց ընդհանուր դիմադրությունը անգամ փոքր է դրանցից յուրաքանչյուրի դիմադրությունից.

Այստեղից հետևում է, որ հաղորդիչների թվի մեծացմամբ ընդհանուր դիմադրությունն ավելի ու ավելի կնվազի։ Հաղորդիչների զուգահեռ միացման դեպքում, կարծես թե, մեծանում է նրանց լայնական հատույթի ընդհանուր մակերեսը, իսկ հաղորդիչի հատույթի մակերեսի մեծացման դեպքում դիմադրությունը փոքրանում է։ Մի քանի սպառիչների զուգահեռ միացման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանցից մեկի անջատման դեպքում, մյուսները շարունակում են աշխատել։

Էլեկտրաէներգիայի սպառիչների մեծ մասը էլեկտրաջեռուցիչ սարքերը, սառնարանները, կարի մեքենաները, ձայնարկիչները, հեռուստացույցները և այլն, նախատեսված են 220 Վ լարման համար։ Ուստի դրանք բոլորը պետք է զուգահեռաբար միացվեն ցանցին, քանի որ միայն այդ դեպքում դրանք կգտնվեն նույն (220 Վ) լարման տակ և կշարունակեն աշխատել դրանցից որևէ մեկն անջատելու դեպքում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկա 9-րդ դասարանի դասագիրք, հեղ. Ս. Վ. Գրոմով, Ն. Ա. Ռոդինա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 713