Ամպերմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամպերմետր

Ամպերմետր, էլեկտրական հոսանքի ուժը չափելու գործիք։ Ամպերմետրի ցուցանակի վրա գրվում է «A» կամ mA – միլիամպերմետր, kA – կիլոամպերմետր։ Հոսանքի շղթային միացվում է հաջորդաբար և ունի անհամեմատ ավելի փոքր դիմադրություն, քան շղթայի դիմադրությունն է։ Հոսանքի մեծությունը որոշվում է Ամպերմետրի սլաքի շեղումով, որը կատարվում է հոսանքի էլեկտրադինամիկական կամ ջերմային ազդեցությամբ։ Ամպերմետրում օգտագործում են մագնիսաէլեկտրական, էլեկտրամագնիսական, էլեկտրադինամիկ, ջերմային, ինդուկցիոն, դետեկտորային, թերմաէլեկտրական և ֆոտոէլեկտրական համակարգերի չափիչ սարքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png