Զոլեկա Մանդելա
Զոլեկա Մանդելա անգլ.՝ Zoleka Mandela | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1980 |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 2023[1] (43 տարեկան) |
Վախճանի վայր | Յոհաննեսբուրգ, ՀԱՀ |
Մասնագիտություն | գրող և ակտիվիստ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Պարգևներ | |
Zoleka Mandela Վիքիպահեստում |
Զոլեկա Մանդելան (ապրիլի 9, 1980, Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ - սեպտեմբերի 25, 2023[1], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող, ակտիվիստ, Նելսոն Մանդելայի թոռնուհին։ Նա գրել է իր կախվածությունների, դստեր մահվան և կրծքագեղձի քաղցկեղի դեմ իր պայքարի մասին։
Վաղ կյանք և ակտիվիստական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոլեկա Մանդելան ծնվել է 1980 թվականի ապրիլի 9-ին։ Նա Զինձի Մանդելայի և նրա առաջին ամուսնու՝ Զվելիբանզի Հլոնգվանեի դուստրն էր։ Նրա մոր ընտանիքը՝ Մանդելաները, Թեմբու ժողովրդի թագավոր Մադիբայի անմիջական հետնորդներն են։
Զոլեկան խոսել է մանկության տարիներին սեռական բռնության մասին։ Նա նաև որոշ ժամանակ կախվածություն է ունեցել թմրանյութերից և ալկոհոլից[3]։
2010 թվականին Զոլեկա Մանդելայի 13-ամյա դուստրը՝ Զենանին, ավտովթարի հետևանքով զոհվել է համերգից տուն գնալու ճանապարհին[4]։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել թմրանյութերի պատճառով․ այդ ժամանակ Զոլեկա Մանդելան ապաքինվում էր ինքնասպանության փորձից հետո[5]։ Մանդելան իր ինքնակենսագրականը հրատարակել է 2013 թվականին[4]։
Մանդելան պայքարում էր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած մահերի դեմ՝ նշելով այն հատուկ վտանգները, որոնք ազդում են ենթասահարայական աֆրիկացի երեխաների վրա։ Ավտովթարների հետևանքով նրանց զոհվելու հավանականությունը երկու անգամ ավելի է, քան աշխարհի ցանկացած այլ վայրում[6]։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոլեկա Մանդելան կրծքագեղձի քաղցկեղից բուժվել է 2011 թվականին, որը կրկին ի հայտ է եկել 2016 թվականին[4]։ Նա օգտագործել է սոցիալական ցանցերը՝ նկարագրելու հեռացված ուռուցքն ու քիմիաթերապիայի բուժման կողմնակի ազդեցությունները[7]։
Զոլեկա Մանդելան մահացել է քաղցկեղից 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, 43 տարեկանում[8][9]։
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Զոլեկա Մանդելան ընտրվել է BBC-ի «100 կանանցից» մեկը[10]։ Նա նշել է, որ իր ամենամեծ ափսոսանքն այն է, որ արժանի բաներ է արել միայն իր պապի մահից հետո, այլ ոչ թե նրա կյանքի օրոք[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.sabcnews.com/sabcnews/zoleka-mandela-passes-away/
- ↑ https://www.bbc.com/news/world-38012048
- ↑ Llewellyn Smith, Julia (2013 թ․ դեկտեմբերի 15). «Zinzi Mandela - The Father I Knew». Telegraph. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Zoleka Mandela Remembers her Daughter in Touching Tribute». TimesLive. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 5,0 5,1 Lang, Justine (2016 թ․ դեկտեմբերի 2). «100 Women 2016: Zoleka Mandela, survivor and granddaughter». BBC News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Mohn, Tanya (2016 թ․ սեպտեմբերի 30). «Zoleka Mandela Speaks Out: Africa's "Hidden Epidemic" Of Road Crashes Kills & Injures Schoolchildren». Forbes. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Mandela's granddaughter Instagrams fight against breast cancer». Metro. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Zoleka Mandela passes away». SABC News (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Patel, Faizel (2023 թ․ սեպտեմբերի 26). «Zoleka Mandela: Madiba's granddaughter loses brave battle against cancer». The Citizen (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC. 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլեկա Մանդելա» հոդվածին։ |