Jump to content

Զելց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական զելց

Զելց, երշիկի տարատեսակ։

Պատրաստում են խոզի, տավարի մսից, ճարպից, լեզվից, լյարդից և այլ ենթամթերքներից։ Եփած հումքը մանրացնում են և խառնում համենմունքի (սխտոր, պղպեղ, դարչին, մեխակ, գինձ), աղի և շաքարի հետ։

Զելցն օգտագործում են որպես սառը խորտիկ։ Տան պայմաններում այն կարելի է պահել սառնարանում մինչև 12 օր[1]։

  1. Տնային տնտեսության հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1997, էջ 150։