Jump to content

Զարեհ Արշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեհ Արշակ
Ծնվել է1898
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1972
Մասնագիտությունգրող և դերասան

Զարեհ Արշակ (1898, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1972), հայ դերասան, գրող։

Ծնվել է Կոստանդնուպոլիսի Ֆերիգյուղ թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մերամեթյան վարժարանում, ապա սովորել Էսայան վարժարանում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է գրաշարությամբ և նվիրվել բեմին։ Խաղացել է տարբեր թատերախմբերում։ 1920-ականների վերջերից, երբ արգելվել են հայերեն ներկայացումները, մասնակցել է թուրքերեն բեմադրություններին։ 1946-1947 թթ. թատերաշրջանից խաղացել է Ա. Մատաթյանի ստուդիայում, Օ. Շահինյանի «Մնակյան», «Երիտասարդաց» և այլ խմբերում, հանդես գալով կատակերգակ և դրամատիկ դերերում, որոնցից հիշատակության արժանի են Սաղաթել (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»), Հայրապետ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Թոմաս (Գ. Գեի «Տրիլբի»), Սուլթան բեկ (Ու.Հաջիբեկովի «Արշին մալ ալան»), Ոսկան (Ա. Շիրվանզադեի «Չար ոգի»)։ Գրել է փոքրիկ վոդևիլներ՝ «Դդումի վաճառականը», «Գործարանին երկրաչափը» և այլն։ Երգիծական ստեղծագործություններով աշխատակցել է «Պատկեր», «Անուշապուր», «Ժամանակ», «Կավռոշ», «Քուլիս» և այլ պարբերականների։ 1931-1932 թթ. հրատարակել է «Խրախճանքի տարեգիրքը», որի էջերում ունի երգիծական նյութեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 157.