Զարեհ Արշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարեհ Արշակ
Ծնվել է 1898
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է 1972
Ազգություն հայ
Մասնագիտություն գրող և դերասան

Զարեհ Արշակ (1898 - ), հայ դերասան, գրող։

Ծնվել է Կոստանդնուպոլիսի Ֆերիգյուղ թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մերամեթյան վարժարանում, ապա սովորել Էսայան վարժարանում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է գրաշարությամբ և նվիրվել բեմին։ Խաղացել է տարբեր թատերախմբերում։ 1920-ականների վերջերից, երբ արգելվել են հայերեն ներկայացումները, մասնակցել է թուրքերեն բեմադրություններին։ 1946-1947 թթ. թատերաշրջանից խաղացել է Ա.Մատաթյանի ստուդիայում, Օ.Շահինյանի «Մնակյան», «Երիտասարդաց» և այլ խմբերում, հանդես գալով կատակերգակ և դրամատիկ դերերում, որոնցից հիշատակության արժանի են Սաղաթել (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»), Հայրապետ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Թոմաս (Գ.Գեի «Տրիլբի»), Սուլթան բեկ (Ու.Հաջիբեկովի «Արշին մալ ալան»), Ոսկան (Ա.Շիրվանզադեի «Չար ոգի»)։ Գրել է փոքրիկ վոդևիլներ՝ «Դդումի վաճառականը», «Գործարանին երկրաչափը» և այլն։ Երգիծական ստեղծագործություններով աշխատակցել է «Պատկեր», «Անուշապուր», «Ժամանակ», «Կավռոշ», «Քուլիս» և այլ պարբերականների։ 1931-1932 թթ. հրատարակել է «Խրախճանքի տարեգիրքը», որի էջերում ունի երգիծական նյութեր։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 157