Զատկական շքերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զատկական շքերթ
անգլ.՝ Easter Parade
ԵրկիրԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1][2][3]
ԹեմաEaster Parade and Easter Bonnet Festival?
ՀիմքԶատկական շքերթ
Թվական1948
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլզ Ուոլթերս[1][2][4][…]
ՊրոդյուսերԱրթուր Ֆրիդ
Սցենարի հեղինակՍիդնի Շելդոն, Ֆրենսիս Գուդրիչ և Ալբերտ Հեքեթ
ԴերակատարներՋուդի Գառլենդ[1][4], Ֆրեդ Ասթեր[1][4][3], Փիթեր Լոֆորդ[1][4], Էնն Միլլեր[4], Ջուլս Մանշին, Քլինթոն Սանդբերգ, Սառա Շեյն և Ջենի Լե Գոն
ՕպերատորՀարի Սթրադլինգ ավագ
ԵրաժշտությունԻրվինգ Բեռլին
ՄոնտաժԱլբերտ Էքսթ
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն107 րոպե
 Easter Parade (film) Վիքիպահեստում

Զատկական շքերթ, 1948 թվականին նկարահանված գեղարվեստական երաժշտական ֆիլմ՝ գլխավոր դերերում ֆրեդ Ասթեր և Ջուդի Գառլենդ, մասնակցությամբ Էնն Միլլերի և Փիթեր Լաուֆորդի։ Երգերի երաժշտությունը գրել է նշանավոր կոմպոզիտոր Իրվինգ Բեռլինը։

Ֆիլմը դարձել է 1948 թվականի ամենահաջող մյուզիքլը և դրամարկղային հավաքով ԱՄՆ-ում և Կանադայում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ստացել է «Օսկար» մրցանակ լավագույն մյուզիքլի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչված պարող Դոն Հյուզը (Ֆրեդ Ասթեր) ելույթ է ունենում Նադին Հեյլի հետ (Էնն Միլլեր) դուետով։ Զատկական շքերթի հերթական ելույթից առաջ Նադին հայտարարում է, որ մտադիր է զբաղվել մենակատարի կարիերայով, դրա պատճառով դուետը քանդվում է։ Հյուսը խզում է նրա հետ հարաբերությունները և որոշում ապացուցել և՛ նրան, և՛ իրեն, որ հանգիստ կարող է գտնել պարերի համար նախորդից ոչ վատ զուգընկեր։ Բարում նա նկատում է Հաննա Բրաուն անունով մի պարուհու, որին և հաջորդ իսկ օրը հրավիրում է փորձի։ Սկզբից աղջիկը այն ընդունում է որպես կատակ, բայց հիշում է նրա անումը՝ Դոն Հյուզ, և գնում փորձի։ Սկզբնական շրջանում զույգին չէր հաջողվում գտնել բեմում իր եսը, սակայն հետագայում նրանք որոշում են հիմնովին փոխել ոճը։

Սյուժեի ընթացքում պատահականության արդյունքում առաջացած հարաբերությունները աստիճանաբար զարգանում են և բարձրանում նոր մակարդակի, և նրանք հասկանում են, որ միմյանց հանդեպ ունեն զգացմունքներ։

Սյուժեի ընթացքում ցուցադրվում են բազմաթիվ երգային և պարային համարներ, պատահում են կոմիկական և մելոդրամատիկ տեսարաններ։

Ֆիլմն ունենում է հեփի էնդ․ իրադարձությունները սկսվելուց մեկ տարի անց՝ հերթական զատկական շքերթի ժամանակ, Դոն Հյուզը և Հաննա Բրաունը երևում են արդեն որպես նշանավոր զույգ, և Դոնը առաջարկություն է անում Հաննային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրեդ Ասթեր՝ Դոն Հյուզ
  • Ջուդի Գառլենդ՝ Հաննա Բրաուն
  • Էնն Միլլեր՝ Նադին Հեյլ
  • Փիթեր Լոուֆորդ՝ Ջոնաթան Հորրոու
  • Ջենի Լե Գոն՝ Նադինի աղախինը
  • Ջուլս Մանշին՝ ավագ մատուցող-կարգադրիչ
  • Քլինթոն Սանդբերգ՝ բարմեն
  • Ջիմ Բեյթս՝ տղա խաղալիքների խանութից

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Չարլս Ուոլթերս/Charles Walters
  • Պրոդյուսեր՝ Արթուր ֆրիդ/Arthur Freed
  • Սցենարիստներ՝ Սիդնի սելդոն, Ֆրենսիս Գուդրիչ, Ալբերտ Հաքերթ/Albert Hackett
  • Կոմպոզիտորներ՝ Ռոջեր Էդենս, Ջոնի Գրին, Իրվինգ Բեռլին
  • Օպերատոր՝ Հարրի Սթրեդլինգ ավագ
  • Մոնտաժող՝ Ալբերտ Աքսթ/Albert Akst

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում ներկայացված են ֆիլմում հնչած երգերի ցանկը կատարողների մատնանշմամբ․

  • «Երջանիկ Սուրբ ծնունդ»/«Happy Easter» (Ֆրեդ Ասթեր)
  • «Թմբկահար խենթը»/«Drum Crazy» (երգում և պարում է ֆրեդ Ասթերը)
  • «Դա պատահում է, երբ պարում եմ քեզ հետ»/«It Only Happens When I Dance with You» (երգում է Ասթերը, պարում է Էննի Միլլերը)
  • «Ես ուզում եմ վերադառնալ Միչիգան»/«I Want To Go Back To Michigan» (Ջուդի Գառլենդ)
  • «Գեղեցիկ դեմքերին պետք է գեղեցիկ շրջազգեստներ»/«Beautiful Faces Need Beautiful Clothes» (Ասթերը և Գառլենդը պարի ժամանակ)
  • «Տղան անձրևանոցի տակ»/«A Fella with an Umbrella» (Փիթեր Լոուֆորդ և Գառլենդ, երգում է Լոուֆորդը)
  • Մի քանի պարա-երաժշտական համարներ իրար հետևից «Սիրում եմ դաշնամուրը»/«I Love a Piano» (երգում է Ջուդի Գառլենդը, ապա պարում Ասթերի հետ), «Մուսի-պուսի»/«Snookey Ookums» (Ասթեր և Գառլենդ),
  • «Նետիր թախիծը մի կողմ»/«Shakin' the Blues Away» (երգում և պարում է Էնն Միլլերը)
  • «Դա պատահում է, երբ դա պատահում է քեզ հետ» (реприза)/«It Only Happens When I Dance With You (reprise)» (Ջուդի Գառլենդ)
  • «Դուրս եմ գալիս իմ փոքրիկի հետ»/«Steppin' Out with My Baby» (Աստերը, երգչախումբը և մի քանի պարողներ)
  • «Ջարդարարների զույգը»/«A Couple of Swells» (երգում և պարում են Ասթերը և Գառլենդը)
  • «Ամսագրի շապիկի աղջիկը»/«The Girl on the Magazine Cover» (երգում է Ռիչարդ Բիվերսը, պարում՝ Էնն Միլլերը)
  • «Դա պատահում է, երբ դա պատահում է քեզ հետ» (գործիքային կատարում)/«It Only Happens When I Dance With You (instrumental)» (պարում են Ասթերը և Միլլերը)
  • «Հաջորդ անգամ »/«Better Luck Next Time» (Ջուդի Գառլենդ)
  • «Զատկական շքերթ»/«Easter Parade» (Գառլենդ և Ասթեր)

Մրցանակներ և ճանաչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 թվականի «Օսկար» մրցանակ ֆիլմի (մյուզիքլի) լավագույն օրգինալ երաժշտության համար՝ Ռոջերս Էդենսին և Ջոն Գրինին։

Ֆիլմը երկու անգամ ընդգրկվել է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի թեկնածուների ցուցակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/parada-wielkanocna
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0040308/
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film274039.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=688.html
  5. «AFI's 100 Years...100 Songs» (PDF) (անգլերեն). AFI. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  6. «AFI's Greatest Movie Musicals» (PDF) (անգլերեն). AFI. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զատկական շքերթ» հոդվածին։