Զապոդ
Գյուղ | ||
---|---|---|
Զապոդ | ||
ալբ․՝ Zapodi; սերբ.՝ Запод / Zapod | ||
Երկիր | Ալբանիա | |
Գավառ | Կուկասի գավառ | |
Շրջան | Կուկասի շրջան | |
Համայնք | համայնք | |
Այլ անվանումներ | Զապոտ | |
ԲԾՄ | 948[1] մ | |
Խոսվող լեզուներ | ալբաներեն | |
Ազգային կազմ | գորացիներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | (+355) 24 | |
Ավտոմոբիլային կոդ | KU | |
|
Զապոդ (նաև՝ Զապոտ, ալբ․՝ Zapodi, սերբ.՝ Запод / Zapod), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի համանուն համայնքի կազմում։ Տեղակայված է Ալբանիայի Գորա պատմական նահանգում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններս Զապոդից բացի բնակվում են նաև Բորյեում, Պակիշայում, Կոշարիշտեում, Օրեշեկում, Օրգոստոյում, Շիշտևացում և Ցերնելևոյում[2]։
Զապոդ գյուղին ամենամոտ տեղակայված բնակավայրերն են Պակիշա, Կոշարիշտե, Օչիկլե, Բելյա գյուղերը։ Գորական երկու գյուղերը՝ Պակիշան ու Կոշարիշտեն, տեղակայված են Զապոդից արևելք, իսկ Օչիկլե գյուղը, որտեղ նույնպես ապրում են գորացիներ, տեղակայված է Զապոդից հարավ-արևելք։ Ալբանական Բելյա գյուղը գտնվում է Զապոդի արևմտյան կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Զապոդ բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Զապոդ է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 40 տուն[3]։
Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Զապոդ գյուղում կար շուրջ 80 տուն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zapod, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
- ↑ Ахметовић Б. Самостална општина Гора, потврда самосвојности и основа за очување ентитета и идентитета Горанаца // Горанци, Муслимани и Турци у шарпланинским жупама Србије: проблеми садашњих услова живота и опстанка: зборник радова са «Округлог стола» одржаног 19 априла 2000 године у Српској академији наука и уметности / (организатори) Српска академија наука и уметности, Одбор за проучавање Косова и Метохије (и) Географски институт «Јован Цвијић» / Милан Бурсаћ. — Београд: Географски институт «Јован Цвијић» САНУ, 2000. — P. 55—56.
- ↑ Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
- ↑ Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա