Jump to content

Զագրեբի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զագրեբի համալսարան
խորվ.՝ Sveučilište u Zagrebu և լատին․՝ Universitas Studiorum Zagrabiensis
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էսեպտեմբերի 23, 1669[1]
ՀիմնադրիրՃիզվիտ[1]
Տիպհասարակական
ՌեկտորԴամիր Բորաս
Ուսանողներ56113 (2004)
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Համացանցի կոնսորցիում[2], Եվրոպայի համալսարանների միություն[3] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4]
Երկիր Խորվաթիա[5]
ՏեղագրությունԶագրեբ
Կայքunizg.hr(խորվ.) և unizg.hr/homepage/(անգլ.)
Զագրեբի համալսարան (Խորվաթիա)##
Զագրեբի համալսարան (Խորվաթիա)
Զագրեբի համալսարան, Խորվաթիա
 University of Zagreb Վիքիպահեստում

Զագրեբի համալսարան (խորվ.՝ Sveučilište u Zagrebu, լատին․՝ Universitas Studiorum Zagrabiensis), ամենամեծ համալսարանը Խորվաթիայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահին շարունակաբար գործող համալսարաններից է[6]։ Ըստ Շանհայի համալսարանների ակադեմիական վարկանիշի՝ Զագրեբի համալսարանը դասվում է աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում[7]։

1669 թվականի սեպտեմբերի 23-ին կայսեր Լեոպոլդ I Համսբուրգը հրամանագիր է ստորագրում Զագրեբում ճիզվիտների ակադեմիա ստեղծելու մասին[8]։ Փաստաթղթի համաձայն փիլիսոփայության ուսումնասիրությունը Զագրեբում ձեռք է բերում իրավական կարգավիճակ որպես Neoacademia Zagrabiensis և պաշտոնապես դառնում բարձրագույն ուսումնական հաստատություն։

Զագրեբի համալսարանի շենքը և իրավաբանական ֆակուլտետը

1990 թվականին համալսարանը ստացել է ինքնավարություն և միացել է Բոլոնիայի գործընթացին։

Ներկայումս համալսարանն ունի 29 ֆակուլտետներ, 3 ակադեմիաներ, 3 կենտրոններ և 2 ուսանողական կենտրոններ[9]։

Ֆակուլտետներ

Փիլիսոփայության ֆակուլտետի շենքը
  • Գյուղատնտեսագիտական ֆակուլտետ
  • Ճարտարապետական ֆակուլտետ
  • Քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ
  • էլեկտրական և համակարգչային տեխնիկայի ֆակուլտետ
  • Պարենի և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Անտառային ֆակուլտետ
  • Գեոդեզիայի ֆակուլտետ
  • Գեոտեխնոլոգիական ֆակուլտետ
  • Գրաֆիկական արվեստի ֆակուլտետ
  • Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ
  • Իրավունքի ֆակուլտետ
  • Մեքենաշինության և նավաշինության ֆակուլտետ
  • Մետալուրգիայի ֆակուլտետ
  • Հանքարդյունաբերության, երկրաբանության և նավթի արդյունահանման ֆակուլտետ
  • Կազմակերպման և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Դեղագործական և բիոքիմիական ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Քաղաքագիտության ֆակուլտետ
  • Բնական մաթեմատիկական ֆակուլտետ
  • Տեքստիլ արդյունաբերության ֆակուլտետ
  • Տրանսպորտային ֆակուլտետ
  • Անասանբուժական ֆակուլտետ
  • Տնտեսագիտական ֆակուլտետ, Տնտեսագիտության և բիզնեսի բարձրագույն դպրոց
  • Բժշկական ֆակուլտետ
  • Ատամնաբուժական ֆակուլտետ
  • Մանկավարժական ֆակուլտետ
  • Կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ

Ակադեմիաներ

  • Գեղարվեստի ակադեմիա
  • Դրամատիկական արվեստների ակադեմիա
  • Երաժշտական ակադեմիա

Համալսարանական կենտրոններ

  • Համալսարանական հաշվողական կենտրոն[10]
  • Դուբրովնիկի խորացված ակադեմիական ուսումնասիրությունների կենտրոն[11]

Ուսանողական կենտրոններ

  • Զագրեբի ուսանողական կենտրոն[12]
  • Վարանժդինի ուսանողական կենտրոն[13]

Համալսարանին կից գործում է «Լիբեր» հրատարակչությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. https://www.w3.org/Consortium/Member/List
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  5. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  6. Thomas, Liz; Wright, Malcolm (2011). Institutional Transformation to Engage a Diverse Student Body. Emerald Group Publishing. էջեր 236. ISBN 9780857249036. 69GrAYq0lMkC.
  7. «Shanghai Academic Ranking of World Universities». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  8. Rüegg, Walter: "European Universities and Similar Institutions in Existence between 1812 and the End of 1944: A Chronological List", in: Rüegg, Walter (ed.): A History of the University in Europe|A History of the University in Europe. Vol. 3: Universities in the Nineteenth and Early Twentieth Centuries (1800–1945), Cambridge University Press, 2004, ISBN 978-0-521-36107-1, p. 685
  9. «Constituent Units». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  10. «Srce: Naslovnica». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  11. «PSD». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  12. Studentski Centar u Zagrebu
  13. Studentski centar Varazdin


Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сокол, Смилько. Загребский университет, Либер, Загреб, 1987. - 217 стр.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի համալսարան» հոդվածին։