Էֆրաիմի ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եֆրայիմի ապարանքից)
Էֆրաիմի ապարանք
Տեսակպատկերասրահ, քաղաքային պալատ և բնակելի շենք
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄիտտե
ՎայրՄիտտե
ՀասցեPoststraße 16, Berlin
Ճարտարապետական ոճռոկոկկո
Մասն էԲեռլինի քաղաքային թանգարանի հիմնադրամ
Անվանված էՎեյթել-Հայնե Եփրեմ
ՍեփականատերԲեռլինի քաղաքային թանգարանի հիմնադրամ
Հիմնադրված է1762
ՃարտարապետՖրիդրիխ Վիլհելմ Դիտրիխս
ՏնօրենՓոլ Սփայս
Ժառանգության կարգավիճակճարտարապետական ժառանգության հուշարձան[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Էֆրաիմի ապարանքի մի մասը
Նախասրահ
Սանդուղք Էֆրաիմի տաճարում

Էֆրաիմի ապարանք (գերմ.՝ Ephraim-Palais), գերմանական ռոկոկո ոճի շինություն բեռլինյան Միտե շրջանում՝ Նիկոլայի թաղամասի մոտ։ Համարվում է քաղաքի ամենագեղեցիկ բնակելի շենքը։ Ներկայումս Էֆրաիմի ապարանքը ծառայում է որպես թանգարան և գտնվում է պետական հսկողության ներքո։

Ապարանքն իր անվանումը ստացել է պրուսական հրեա Ֆայթել Հայնե Էֆրաիմի[3] անունից՝ ով Ֆրիդրիխ II-ի մոտ ունեցել է արտոնյալ կարգավիճակ։ Կայացած վաճառական և բանկատեր Եֆրայիմը կաշառել էր Ֆրիդրիխին դեռևս այն ժամանակ, երբ որ նա Պրուսիայի կրոնպրինցն էր։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆրայիմի ապագա ապարանքի տեղում մի ժամանակ եղել է Բեռլինի ամենահին դեղատունը։ Իր ապարանքի շինարարությունը, Եֆրայիմը հանձնարարել էր ճարտարապետ Ֆրիդրիխ Դիտերիխին՝ ով արդեն շատ կառույցների հեղինակ էր ինչպիսիք էին Վիլհելմյան եկեղեցին և Արքայադստեր ապարանքը։ 1762-1769 թվականներին կառուցվել է չորս հարկանի շենք, որը առատ զարդարված էր պուտտո և նրբացանց ոսկեզօծ չաղավանդակով, որի երկու թևերը գտնվում են բութ անկյան տակ` որը պրոյեկտի համաձայն հարթեցվել է պատշգամբով։ Շենքի գլխավոր մուտքը` առաջին հարկի մակարդակի վրա պահում են տոսկանյան սյուններըԱյդ զույգ սյուները շարունակվում են ուղղահայաց մասնատելով շենքի ճակատը։ Վերևում գտնվում է բազրիքը`զարդարված ծաղկամաններով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆրայիմը ապրում էր ապարանքում, նա նույնպես որոշ սենյակներ տալիս էր վարձով։ 19-րդ դարում ապարանքի ծառայողական բնակարաններում ապրում էին ոստիկանության սպաներ և տեղակայված էր գրանցման սեղանը։ 1892-1895 թվականներին շենքը լրացվեց ճարտարապետ Գերման Բլանկենշտայնի նախագծով։

1936 թվականին Եֆրայիմի ապարանքը քանդվեց` Մյուլենդամբրյուկե կամրջի շինարարության պատճառով։ Հողամասը, որի վրա գտնվում էր Եֆրայիմի ապարանքը, օգտագործվում էր ժամանակավոր կամրջին մոտենալու համար։ Շենքի դիմային մասը և որոշ կտորներ դորրս էին տարվել քաղաքի արևմտյան մաս և այնտեղ պահպանվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գոյություն ուներ Եֆրայիմի պալատի վերականգնման պլան`Կրոյցբերգ շրջանի Լինդենշտրաս (գերմ.՝ Lindenstraße) փողոցի վրա որպես հրեական թանգարան, որը այդպես էլ չիրականացավ, քանզի նախագծի շինարարական մասի փաստաթղթերը գտնվում էին Արևելյան Բեռլինում։

Երբ Բեռլինի 750-ամյա հոբելյանի տոնակատարության նախաշեմին ԳԴՀ -ի մայրաքաղաքում սկսվեց Նիկոլաիֆիրտելի վերականգնումը, Արևմտյան Բեռլինի խորհրդարանը որոշում կայացրեց վերադարձնել շինության պահպանված մասերը Արևելյան Բեռլին։ Ի պատասխան ԳԴՀ-ն Արևմտյան Բեռլինին վերադարձրեց բեռլինյան թագավորական ճենապակու արտադրամասի արխիվը։ 1985-1987 թվականներին Եֆրայիմի ապարանքը վերականգնվել էր ճարտարապետ Ֆրանց Կլինգերի ղեկավարությամբ` բնօրինակի տեսքով և պատմական վայրից 12 մետր հեռու։

Պալատի հանդիսավոր բացումը, որը դարձել էր Բրանդենբուրգյան թանգարանի մասնաճյուղ կայացավ 1987 թվականի մայիսի 19-ին։ Շենքի երեք հարկերում տեղակայվում են իրար փոխարինող ցուցահանդեսներ` նվիրված Բեռլինի մշակույթի և արվեստի պատմությանը։ Եֆրայիմի պալատում տեղակայված է նաև քաղաքային թանգարանի գրաֆիկական հավաքածուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Berlin cultural heritage database / Senate Department for Urban Development and the Environment
  3. «Эфраим, Файтель Гейне». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rolf-Herbert Krüger: Das Ephraim-Palais in Berlin — Geschichte und Wiederaufbau, in Miniaturen zur Geschichte, Kultur und Denkmalpflege Berlins Nr. 25, Kulturbund der DDR, Berlin 1987, ISSN 0233-0156
  • Rolf-Herbert Krüger: Das Ephraim-Palais in Berlin — Ein Beitrag zur preussischen Kulturgeschichte, Verlag für Bauwesen, Berlin 1990, 2. Auflage, ISBN 3345002418

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]