Էֆրաիմի ապարանք
| Տեսակ | պատկերասրահ, քաղաքային պալատ և բնակելի շենք |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Միտտե |
| Վայր | Միտտե |
| Հասցե | Poststraße 16, Berlin |
| Ճարտարապետական ոճ | ռոկոկկո |
| Մասն է | Բեռլինի քաղաքային թանգարանի հիմնադրամ |
| Անվանված է | Վեյթել-Հայնե Եփրեմ |
| Սեփականատեր | Բեռլինի քաղաքային թանգարանի հիմնադրամ |
| Հիմնադրված է | 1762 |
| Ճարտարապետ | Ֆրիդրիխ Վիլհելմ Դիտրիխս |
| Տնօրեն | Փոլ Սփայս |
| Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական ժառանգության հուշարձան[2] |
![]() | |
![]() | |
| 52°30′57″N 13°24′26″E / 52.515848°N 13.40714°E | |
| Պաշտոնական կայք | |



Էֆրաիմի ապարանք (գերմ.՝ Ephraim-Palais), գերմանական ռոկոկո ոճի շինություն բեռլինյան Միտե շրջանում՝ Նիկոլայի թաղամասի մոտ։ Համարվում է քաղաքի ամենագեղեցիկ բնակելի շենքը։ Ներկայումս Էֆրաիմի ապարանքը ծառայում է որպես թանգարան և գտնվում է պետական հսկողության ներքո։
Ապարանքն իր անվանումը ստացել է պրուսական հրեա Ֆայթել Հայնե Էֆրաիմի[3] անունից՝ ով Ֆրիդրիխ II-ի մոտ ունեցել է արտոնյալ կարգավիճակ։ Կայացած վաճառական և բանկատեր Եֆրայիմը կաշառել էր Ֆրիդրիխին դեռևս այն ժամանակ, երբ որ նա Պրուսիայի կրոնպրինցն էր։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եֆրայիմի ապագա ապարանքի տեղում մի ժամանակ եղել է Բեռլինի ամենահին դեղատունը։ Իր ապարանքի շինարարությունը, Եֆրայիմը հանձնարարել էր ճարտարապետ Ֆրիդրիխ Դիտերիխին՝ ով արդեն շատ կառույցների հեղինակ էր ինչպիսիք էին Վիլհելմյան եկեղեցին և Արքայադստեր ապարանքը։ 1762-1769 թվականներին կառուցվել է չորս հարկանի շենք, որը առատ զարդարված էր պուտտո և նրբացանց ոսկեզօծ չաղավանդակով, որի երկու թևերը գտնվում են բութ անկյան տակ` որը պրոյեկտի համաձայն հարթեցվել է պատշգամբով։ Շենքի գլխավոր մուտքը` առաջին հարկի մակարդակի վրա պահում են տոսկանյան սյուններըԱյդ զույգ սյուները շարունակվում են ուղղահայաց մասնատելով շենքի ճակատը։ Վերևում գտնվում է բազրիքը`զարդարված ծաղկամաններով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եֆրայիմը ապրում էր ապարանքում, նա նույնպես որոշ սենյակներ տալիս էր վարձով։ 19-րդ դարում ապարանքի ծառայողական բնակարաններում ապրում էին ոստիկանության սպաներ և տեղակայված էր գրանցման սեղանը։ 1892-1895 թվականներին շենքը լրացվեց ճարտարապետ Գերման Բլանկենշտայնի նախագծով։
1936 թվականին Եֆրայիմի ապարանքը քանդվեց` Մյուլենդամբրյուկե կամրջի շինարարության պատճառով։ Հողամասը, որի վրա գտնվում էր Եֆրայիմի ապարանքը, օգտագործվում էր ժամանակավոր կամրջին մոտենալու համար։ Շենքի դիմային մասը և որոշ կտորներ դորրս էին տարվել քաղաքի արևմտյան մաս և այնտեղ պահպանվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գոյություն ուներ Եֆրայիմի պալատի վերականգնման պլան`Կրոյցբերգ շրջանի Լինդենշտրաս (գերմ.՝ Lindenstraße) փողոցի վրա որպես հրեական թանգարան, որը այդպես էլ չիրականացավ, քանզի նախագծի շինարարական մասի փաստաթղթերը գտնվում էին Արևելյան Բեռլինում։
Երբ Բեռլինի 750-ամյա հոբելյանի տոնակատարության նախաշեմին ԳԴՀ -ի մայրաքաղաքում սկսվեց Նիկոլաիֆիրտելի վերականգնումը, Արևմտյան Բեռլինի խորհրդարանը որոշում կայացրեց վերադարձնել շինության պահպանված մասերը Արևելյան Բեռլին։ Ի պատասխան ԳԴՀ-ն Արևմտյան Բեռլինին վերադարձրեց բեռլինյան թագավորական ճենապակու արտադրամասի արխիվը։ 1985-1987 թվականներին Եֆրայիմի ապարանքը վերականգնվել էր ճարտարապետ Ֆրանց Կլինգերի ղեկավարությամբ` բնօրինակի տեսքով և պատմական վայրից 12 մետր հեռու։
Պալատի հանդիսավոր բացումը, որը դարձել էր Բրանդենբուրգյան թանգարանի մասնաճյուղ կայացավ 1987 թվականի մայիսի 19-ին։ Շենքի երեք հարկերում տեղակայվում են իրար փոխարինող ցուցահանդեսներ` նվիրված Բեռլինի մշակույթի և արվեստի պատմությանը։ Եֆրայիմի պալատում տեղակայված է նաև քաղաքային թանգարանի գրաֆիկական հավաքածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Berlin cultural heritage database (գերմ.) / Hrsg.: Senatsverwaltung für Stadtentwicklung und Umwelt
- ↑ «Эфраим, Файтель Гейне». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rolf-Herbert Krüger: Das Ephraim-Palais in Berlin — Geschichte und Wiederaufbau, in Miniaturen zur Geschichte, Kultur und Denkmalpflege Berlins Nr. 25, Kulturbund der DDR, Berlin 1987, ISSN 0233-0156
- Rolf-Herbert Krüger: Das Ephraim-Palais in Berlin — Ein Beitrag zur preussischen Kulturgeschichte, Verlag für Bauwesen, Berlin 1990, 2. Auflage, ISBN 3345002418
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆրաիմի ապարանք» հոդվածին։ |

