Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց
Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1947 |
Անվանված է | Ստեփան Զորյան |
Տնօրեն | Գալստյան Սուսաննա |
Աշակերտներ | 894 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Արաբկիր վարչական շրջան, Հրաչյա Քոչար 13 |
Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցը հիմնադրվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Արաբկիր փողոցի վրա գտնվող մասնավոր տանը։ Ունեցել է ութ դասարան, ութ ուսուցիչ։ Ստեփան Զորյանի անվամբ անվանակոչվել է 1968 թվականի հոկտեմբերի 14-ին։ 1994 թվականին դպրոցը ներգրավվել է այլընտրանքային կրթության մի շարք ծրագրերում և դասընթացներում՝ Կիրառական տնտեսագիտություն, Բարոյագիտություն, Հոգեբանություն, Տրամաբանություն, Քայլ առ քայլ, Էկոլոգիա, Առողջապահություն, Կյանքի հմտություններ, Բարև, Երիտասարդական նվաճումներ, Պատանեկան նվաճումներ, Մարդը՝ մարդուն, Կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ։ Դպրոցի ռազմագիտության կաբինետը և հրաձգարանն անվանակոչվել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներ, դպրոցի նախկին շրջանավարտներ Գագիկ Գևորգյանի և Անդրանիկ Ներսիսյանի անուններով։
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցում իրականացվում է Ստեփան Զորյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շարք, խոնարհման դաս գրողի շիրիմի մոտ՝ Կոմիտասի անվան պանթեոնում, իրականացնում է Հայոց բանակի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներ, Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ազգային տուրքի նվիրատվություն «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին[1][2]։
Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.