Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան
Արտաքին տեսք
Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան | |
---|---|
Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Շենգավիթ |
Գտնվում է | Արթուր Կարապետյանի անվան պուրակ |
Քանդակագործ(ներ) | Մհեր Սիմոնյան |
Ճարտարապետ(ներ) | Տիգրան Բարսեղյան |
Շինարարության ավարտ | 2018 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան, հուշարձան-աղբյուր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արթուր Կարապետյանի անվան պուրակում։ Տեղադրվել է 2018 թվականին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով։ Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ պաշտպանիչ խորհուրդ ունեցող վիշապատեսք զարդաքանդակները։
Հուշարձանի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը[1]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան
- Քանդակագործ՝ Մհեր Սիմոնյան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան կատեգորիայում։ |