Երևան (փողային նվագախումբ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
«Երևան» փողային նվագախումբ, Երևանում 1964 թվականին կազմակերպված նվագախումբ։ Մինչև 1970-ից կոչվել է Հայաստանի պետական փողային նվագախումբ։ Այժմ կրկին կրում է նախկին անունը։
Կազմ և համերգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվագախմբի կազմում հանդես են գալիս վաստակաշատ արտիստներ, նաև Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ։
Համերգացանկը կազմված է Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Վագների, Գրիգի, Դվորժակի, Չայկովսկու, Գերշվինի, Եկմալյանի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Հարությունյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Բալասանյանի երկերից։ Նվագախումբը համերգներով շրջագայել է արտասահմանի մի շարք քաղաքներում։
Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման օրից մինչև 1988 թվականը գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է եղել Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկազ Մեսիայանը, 1988-ից՝ Լ․ Մեսիայանը, Վ․ Փիրումյանը, Հ․ Լոգյանը, Ս․ Աբրահամյանը։ 2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանը[1]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 152)։ |