Հայկազ Մեսիայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազ Մեսիայան
Ծնվել էհունվարի 8, 1917(1917-01-08)
Սեբաստիա
Մահացել էհուլիսի 1, 2004(2004-07-01) (87 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունփողհար, դիրիժոր և ուսուցիչ
ԳործիքներՇեփոր[1]
ԱշխատավայրՄեծ թատրոն[1] և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1]
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1947)[1]
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Հայկազ Կոսմոսի Մեսիայան (հունվարի 8, 1917(1917-01-08), Սեբաստիա - հուլիսի 1, 2004(2004-07-01), Երևան, Հայաստան), հայ փողհար, դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1962

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսոր Տաբակովի դասարան)։ 1938-1942 թվականներին, 1945-1947 թվականներին եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի և Համամիութենական ռադիոյի սիմֆո-ջազի, 1947-1960 թվականներին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ 1964 թվականից՝ «Երևան» փողային նվագախմբի (1970 թվականից՝ Հայաստանի պետական փողային նվագախումբ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1966 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (կամերային անսամբլի դասարան, դոցենտ՝ 1977 թվականից)։ Մեսիայանը համամիութենական երաժիշտ-կատարողների մրցույթի դիպլոմանտ է (1941, Մոսկվա)[2]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի համամիութենական երաժիշտ-կատարողների մրցույթի դիպլոմանտ, 1941 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1962 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 468.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468