Jump to content

Երջանիկ Մաքսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երջանիկ Մաքսը
անգլ.՝ Good Time Max
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվականապրիլի 30, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Ֆրանկո[1]
Սցենարի հեղինակՄերիուեթեր Ուիլյամս
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո
ՕպերատորԴևիդ Քլեյն
Տևողություն79 րոպե[2]

«Երջանիկ Մաքսը» (անգլ.՝ Good Time Max), ռեժիսոր և դերասան Ջեյմս Ֆրանկոյի 2007 թվականին նկարահանված ամերիկյան դրամա ֆիլմ։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու եղբայր` Ադամ և Մաքս Վերբինսկիները, իրար նման չեն։ Շնորհիվ անկեղծ աշխատասիրության և համբերության` Ադամը ուսանող է` բժշկի կանխորոշված ճակատագրով, Մաքսը նույնպես ուսանող է, մաթեմատիկական հանճար, սակայն անպատասխանատու է և ջրից միշտ չոր է դուրս գալիս միայն այն բանի շնորհիվ, որ բախտը բերում է։ Մի անգամ Մաքսը փորձանքի մեջ է ընկնում և, որպեսզի թաքնվի թմրավաճառներից, խնդրում է եղբորն իրեն վերցնել իր հետ` դեպի Կալիֆոռնիա գործուղման։ Նոր վայրում Ադամը վերսկսում է իր բժշկական կարիերան, իսկ Մաքսը սկսում է աշխատել համակարգչային ընկերությունում, բայց կրկին սկսում է թմրանյութ օգտագործել, ինչպես և իր եղբայրը։ Չնայած այն բանի, որ եղբայրները շատ տարբեր են` նրանք անխզելիորեն կապված են[3](ռուս.):

Վարձույթ և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան կայացել է Թրայբեքի 6-րդ կինոփառատոնին[4], իսկ ավելի ուշ այն ցուցադրվել է Հոլիվուդյան, Վանկուվերյան կինոփառատոներում և Օստինում[5]։ «Huffington Post»-ից Քեթրին Թոմփսոնը նշել է, որ «ֆիլմը պատմում է երկու տաղանդավոր եղբայրների մասին, որոնց ճանապարհները բաժանվում են այն բանից հետո, երբ մեկը դառնում է բժիշկ, իսկ մյուսն օգտագործում և վաճառում է թմրանյութեր` տառապելով գործազրկության նոպաներից։ Ֆրանկոն պատկերված է չարագործ Մաքսի կերպարով, ինչու՞: «Դա իսկապես եղել է միայն լիկվիդացիոն գործընթաց։ Ես ավելի հարմար էի այդ դերի համար, քան, եթե լինեի պատասխանատու վիրաբույժ»։ Դերը Ֆրանկոյին հնարավորություն է տվել ուղղորդել իր վրա կոկաինի գիծը շնչելու գործընթացը, ծխելու բյուրեղյա մետամֆեմատինը և արտաթորել հյուրասենյակի հատակին։ Եվ նրան հաջողվում է Մաքսին համակրելի պահել ամեն ինչում»[6].[7]: Լյուկ Ռիչարդսոնը «Letterboxd» կայքում ասել է «Ես չգիտեմ` ինչպես դա պատահեց։ Գաս Վան Սենթի «Միլքի» դուրս գալուց հետո Ջեյմս Ֆրանկոն մի անգամ արթնացավ առավոտյան և կերպարանափոխվեց կարգին դերասանի։ Դա իսկական օրհնություն էր մշտական կինոմանների և պատահական ֆրանկոֆիլների համար։ Մինչ այժմ «սովորելով» Լոս-Անջելեսում` նա նկարահանել է «Երջանիկ Մաքս»-ը։ Համահեղինակի, ռեժիսորի և առաջատար դերասանի դերում այս հանճարեղ թմրադեղային դրաման այնքան տանջալի է, որ Ֆրանկոյի` դեպի լավը փոխվող տարիներն ավելի լավ է թողնել անցյալում և մոռանալ»[8]։

Դերասան Դեր
Ջեյմս Ֆրանկո Մաքս
Մեթ Բել Ադամ
Վինս Ջոլիվետ Բրյուս
Վիլմեր Քարդերոն Թի-Ռեյ
Թրիպ Հոուպ Սքիթ
Ռիչարդ Պորտնոու ավագ ադմինիստրատոր
Ջարրոդ Բանչ Դուգ
Ռոբին Կոեն Ջո
Փիթեր Մաքքենզի անեստեզիոլոգ
Բրայան Լելլի լեյտենանատ Լեյլի/բայքեր/փիլիսոփա
Չարիտի Շի Մեծ Գայի աղջիկը
Մոլլի Չիկ Քերոլ
Մերի Փեյն ուսուցչուհի
Մարկ Գափկա Մարկ
Բեյլի Հյուզ երիտասարդ Մաքս
Թայլոր Չեյզ երիտասարդ Ադամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0469913/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Երջանիկ Մաքսը Արխիվացված 2014-10-06 Wayback Machine. Թրայբեք կինոփառատոն
  4. «Երջանիկ Մաքսը». անդրադարձ
  5. ««Երջանիկ Մաքսը»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  6. Ջեյմս Ֆրանկոն Երջանիկ Մաքսն է
  7. Huffington Post
  8. Երջանիկ Մաքսը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]