Երկնաքեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկնաքեր
Երկնաքեր
անգլ.՝ Skyscraper
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր, դրամա[1] և մարտաֆիլմ
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոուսոն Մարշալ Թերբեր
ՊրոդյուսերԲո Ֆլին, Դուեյն Ջոնսոն, Ռոուսոն Մարշալ Թերբեր և Հիրամ Գարսիա
Սցենարի հեղինակՌոուսոն Մարշալ Թերբեր
ԴերակատարներԴուեյն Ջոնսոն, Նիվ Քեմփբել, Չին Հան, Նոա Թեյլոր, Ռոլանդ Մյուլլեր, Բայրոն Ման, Պաբլո Շրայբեր և Հաննա Քվինգլիվան
ՕպերատորՌոբերտ Էլսվիթ
ԵրաժշտությունՍթիվ Յաբլոնսկի
Պատմվածքի վայրԱսիա
ԿինոընկերությունUniversal Studios և Legendary Pictures
Տևողություն102 րոպե
Բյուջե125 000 000 $
Շահույթ293 465 370 դոլար[2]
 Skyscraper (2018 film) Վիքիպահեստում

«Երկնաքեր», Ռոուսոն Մարշալ Թոյերբերի ամերիկական մարտաֆիլմ[3][4]։ Գլխավոր դերում Դուեյն Ջոնսոնն է[5][6]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 12-ին[7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԴԲ գործակալ Ուիլ Սոյերը իր գործում լավագույնն է։ Սոյերը զբաղվում էր պատանդների ազատմամբ, և միշտ ամենաբարդ իրավիճակներից կարողանում էր դուրս պրծնել։ Սակայն հերթական հանձնարարության ժամանակ Ուիլը զրկվում է ոտքից և թողնում է ծառայությունը։

Անցնում է մի քանի տարի։ Ուիլը ընտանիք է կազմում և ապրում է հանգիստ կյանքով։ Մի օր նրան տեխնոմագնատ Ցաո Լոնգ Ժին հրավիրում է Չինաստան։ Մագնատը կառուցել է «Մարգարիտ» (անգլ.՝ Pearl) անվանմամբ ամենաբարձր ու գերտեխնոլոգիական մի շենք։ Սոյերին առաջարկվում է աշխատել որպես երկնաքերի անվտանգության պատասխանատու, քանի որ նա այդ ոլորտում մեծ փորձ ուներ։ Ուիլը համաձայնում է, և շուտով նրա ընտանիքը դառնում է այդ երկնաքերի առաջին բնակիչները։ Սակայն Ուիլից ինչ-որ բան թաքցնում են։

Շուտով շինությունը գրավում են ահաբեկիչները, ովքեր այնտեղ հրդեհ են առաւացնում, և Ուիլի ողջ ընտանիքը պատանդի կարգավիճակում է հայտնվում, Ուիլը որոշում է մտնել վառվող կառույց։ Սակայն վերջինիս մուտքը արգելափակել են ոստիկանները, այդ ժամանակ Սոյերն ճարահատյալ սկսում է վտանգավոր փորձեր ձեռնարկել. հերոսը բարձրանում է վերամբարձ կռունկի վրա և, այնտեղից թռչելով, պատուհանով հայտնվում է երկնաքերի ներսում։ Հիմա յուրաքանչյուր րոպե թանկ է, և Ուիլը միակն էր, ով կարող էր կանգնեցնել ահաբեկիչներին և փրկել հրդեհից իր ընտանիիքը և բացահայտել, թե ով և ինչի համար էր փորձում ոչնչացնել ճարտարապետական գլուխգործոցը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դուեյն Ջոնսոն Ուիլ Սոյեր
Նիվ Քեմփբել Սառա Սոյեր
Մակքենա Ռոբերթս Ջորջիա Սոյեր
Նոյ Քոթթրել Հենրի Սոյեր
Ին Չին Հան Տեխնոմագնատ Ցաո Լոնգ Ժի
Ռոլանդ Մյուլեր Կորես Բոտա
Հաննա Կուինլիվան Կորեսա Բոտայի վարձկան Հիյա
Պաբլո Շրայբեր Ուիլ Բեն Գիլեսպի նախկին կոլեգա
Նոա Թեյլոր Փիրս
Բայրոն Ման Տեսուչ Բու
Էլֆինա Լյուկ Սերժանտ Հան
Էդրիան Հոլմս Ցաոյի թիկնապահ Աջանի Օկեկե
Ցի Մա Հրդեհային խմբի ղեկավար Շենգ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի օգոստոսի 14-ին Վանկուվերում[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում արժանացավ ցածր գնահատականների։ Rotten Tomatoes կայքում 227 կարծիքների հիման վրա ֆիլմը ուներ 47% դրական գրախոսություն[10]։ Metacritic կայքում 43 գրախոսության հիման վրա 100-ից 51 բալ է հավաքել[11]։ Megacritic կայքում միջին բալը 10-ից կազմել է 5.3 բալ 25 գրախոսության հիման վրա[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինդ ընկույզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Skyscraper (2018)». Box Office Mojo. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Дуэйн Джонсон проследит за китайским небоскребом в новом фильме». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Миссия Форда
  5. Ролики россыпью: «Миссия невыполнима 6», «Дэдпул 2», «Веном», «Соло» и «Мир дикого запада»
  6. В Сети рассчитали прыжок актера Дуэйна Джонсона в фильме Небоскреб. Он не долетит
  7. ВЫШЕЛ ТРЕЙЛЕР «НЕБОСКРЕБА» С ДУЭЙНОМ ДЖОНСОНОМ
  8. 104-й кинорынок: Пятьдесят оттенков Паддингтона
  9. DWAYNE ‘THE ROCK’ JOHNSON TO FILM IN VANCOUVER
  10. «Skyscraper» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  11. «Skyscraper» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Небоскрёб» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնաքեր (ֆիլմ)» հոդվածին։