Երկաթուղայինների հուշարձան (Էրեբունի վարչական շրջան)
Երկաթուղայինների հուշարձան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Էրեբունի վարչական շրջան |
Գտնվում է | Ազատամարտիկների այգի |
Բարձրություն | 5 մետր |
Քանդակագործ(ներ) | Վյաչեսլավ Վերդյան |
Շինարարության ավարտ | 2011 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Երկաթուղայինների հուշարձան, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում։ Տեղադրվել է 2011 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը նվիրված է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, Արցախի ազատագրման ժամանակ զոհված հայ երկաթուղայինների հիշատակին։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները, պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցներ, վետերան-երկաթուղայիններ և համայնքի բնակիչներ։
2013 թվականին Գյումրիում բացվել է հուշարձան՝ նվիրված 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին[1]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի բարձրությունը հինգ մետր է, կառուցվել է երկաթուղայինների և հովանավորների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քանդակագործ՝ Վյաչեսլավ Վերդյան
Մեջբերումներ հուշարձանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակին հաջողվել է ոչ միայն այդ փոքր ստեղծագործությունում սեղմել ժամանակը, այնպես էլ իր գաղափարը մարմնավորել ինչ-որ երաժշտական ձևով՝ երկաթուղային գծերը որպես օրգանական շեփոր են ընկալվում։ |
Վերդյանն արվեստի մեր լավագույն գործիչներից մեկն է, և այդ հուշարձանն իր ամենահաջողված աշխատանքներից մեկն է։ |
Այդ հուշարձանը մեր բոլոր զոհված մարտիկների փառահեղ պատիվն է։ - Սերգեյ Մալցև, Նկարիչ
|