Սերգեյ Մալցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Մալցև
Ի ծնեՍերգեյ Ալեքսեյի Մալցև
Ծնվել է1952, մայիսի 15
ԾննդավայրԿուրգան
Վախճանվել է2011, դեկտեմբերի 8
Ազգությունռուս
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ

Սերգեյ Ալեքսեյի Մալցև (1952, մայիսի 15, Կուրգան - 2011, դեկտեմբերի 8), ռուս նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մալցևը ծնվել է 1952 թվականին, Կուրգանում, ուսուցիչների ընտանիքում։ 1967-1971 թվականներին սովորել է Սվերդլովսկի գեղարվեստի ուսումնարանում։ Ուսումն ավարտելուց հետո Կուրգանի թիվ 1 մանկական գեղարվեստի դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, սակայն 2 ամիս անց զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայությունից հետո շարունակել է դասավանդել գեղարվեստի դպրոցում։ Ամուսնությունից հետո կնոջ հետ տեղափոխվել է Օրջոնիկիձե, որտեղ 1974-1976 թվականներին որպես ինժեներ - դեկորատոր աշխատել է Հյուսիսային Օսիայի հանրապետական ռուսական թատրոնում։

1976 թվականին Մալցևը վերադառնում է Կուրգան, որտեղ շուրջ 20 տարի դասավանդում է գեղարվեստի դպրոցում։ Զուգահեռաբար զբաղվել է նախագծային և ստեղծագործական աշխատանքներով։ Ստեղծագործել է դիմանկարչության, նատյուրմորտի, գրաֆիկայի ժանրերում։ 1996 թվականին դարձել է Ռուսաստանի նկարիչների միության ամդամ։

Նկարչի ստեղծագործություններում ակնհայտ են հետ մոդեռնիստական տարրերը։ Մալցևը իր հերոսներին կերտել է հայտնի դասական գրականության, բանահյուսության կերպարներից։

Մալցևի ստեղծագործությունները գտնվում են Կուրգանի տարածաշրջանային արվեստի թանգարանում, Հայաստանի, Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի մասնավոր հավաքածուներում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ մշակույթի նախարարության շքանշան՝ «Հանուն գերազանց աշխատանքի»
  • «Ճանաչում» մրցանակ, 2000 թ.
  • «Ուրալ» տարածաշրջանային ցուցահանդեսի ոսկե մեալ, 2008 թ.
  • Կուրգանի «Տարվա մարդ» կոչում, 2011 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]