Հարավկովկասյան երկաթուղի
Հարավկովկասյան երկաթուղի | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | փետրվարի 13, 2008 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Կայք | railway.am(հայ.)(ռուս.)(անգլ.) |
Մասնակից է | International Union of Railways?[1] |
Հարավկովկասյան երկաթուղի (նախկինում՝ Հայկական երկաթուղի), «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը։
«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա՝ որպես համազգային տրանսպորտային ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը՝ իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով։
Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- երկարաժամկետ արդյունավետության և ֆինանսական կայունության բարձրացումը
- ծառայությունների որակի բարձրացումը
- ՀՀ-ի տարածքում տրանսպորտային արտադրության հզորության ավելացումը
- եվրոպական-ասիական տրանսպորտային-լոգիստիկական համակարգում ինտեգրումը
«ՀԿԵ» ՓԲԸ-ի տեխնիկական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի երկաթգծի բաց ծավալուն երկարությունը կազմում է 1328,6 կմ, որից 780 կմ գլխավոր ուղիներն են։ «ՀԿԵ» ՓԲԸ-ի շահագործման երկարությունը 726 կմ է։
Բոլոր չորս կցվանքների աշխատանքի դեպքում «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխադրական ունակությունը կազմում է տարեկան 50 միլիոն տոննա և 5,5 միլիոն ուղևորներ, իսկ Այրումի միայն մի կցվանքի թողունակությունը օրական 18 զույգ գնացք է։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ունի 75 կայարան, որոնցից չորսը կցվանքային են՝
- Այրում-Սադախլո (Վրաստան)
- Ախուրյան-Դոգուկապի(Թուրքիա)
- Երասխ-Վելիդաղ (Ադրբեջան)
- Իջևան-Բարխուդարլի (Ադրբեջան)
Շարժակազմը և երկաթուղագծերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- գլխավոր ուղու երկարությունը՝ 780 կմ, որից 2,56% երկուղի է
- ռելսամեջի (աղուր) լայնությունը՝ 1520 մմ է
- գծի էլեկտրաֆիկացումը՝ 98%
- բեռնատար վագոնների քանակը՝ 1839,
- էլեկտրաքարշերի քանակը՝ 49, որից 18-ը՝ (Թխ8), 31-ը՝ (Թխ10)
- ուղևորատար վագոնների քանակը՝ 135
- ջերմաքարշերի քանակը՝ 30
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձմռան համեմատությամբ ամռանը Երևան-Թբիլիսի երկաթգծի ռելսերի երկարությունը ավելանում է 150 մետրով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://vademecum.uic.org/en/memberDetail/233
- ↑ Փարսադանյան Ալբերտ (2006)։ Գիտելիքների շտեմարան-3.Գիտե՞ք որ ...։ Երևան: ՎՄՎ Պրինտ։ էջ 54
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայք Archived 2010-05-24 at the Wayback Machine.
- Հարավ կովկասյան երկաթուղու պաշտոնական կայք