Երիտասարդություն (անգլ.՝ Youth), 2015 թ. ռեժիսոր Պաոլո Սորրենտինոյի ֆիլմ դրաման, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 20-ին Կաննի 68-րդ կինոփառատոնում։
Միքը (Հարվի Քեյթլ) և Ֆրեդը (Մայքլ Քեյն) մանկության ընկերներ են։ Նրանք լավագույն ընկերներ են, սիրում են ծիծաղել միմյանց վրա։ Ֆրեդը կոմպոզիտոր է և դիրիժոր, աշխարհով մեկ ճանաչված։ Նա արդեն ավարտել է իր կարիերան ու պատրաստվում է վերադառնալ նախկին կյանքին, չէ որ տարիներն անում են իրենց գործը, և արդեն դժվար է ինչ-որ բան անել։ Միքը՝ հանրահայտ ռեժիսոր է, ու չնայած իր ծերությանը, նա շարունակում է աշխատել իր նոր ֆիլմի սցենարի վրա, որը պետք է վերջ դնի նրա կարիերային։ Բայց գործը դանդաղ է առաջ գնում։ Միքը արդեն երիտասարդ չէ ինչպես առաջ, իսկ գլխում մտքերն այդքան պարզ չեն, ինչպես առաջ։
Երկու հերոսներն էլ որոշել են հանգիստը վայելել մի դրախտային վայրում, որը գտնվում է Ալպերի ստորոտին։ Այստեղ տղամարդիկ վայելում են հանգիստ ծերությունը, և ամեն մեկը կիսվում է իր տարիքային խնդիրներով։ Միքը և Ֆրեդը անուղղակիորեն հետևում են իրենց երեխաներին, ովքեր խճճվել են կյանքում, ու չգիտեն թե ինչ անել։ Կյանքի փորձի վրա հիմնված հերոսները քննադատում են շրջապատի պահվածքը ու քննարկում են իրենց երեխաների սիրային խնդիրները։ Միքը շարունակում է աշխատել իր սցենարի վրա, ոգեշնչելով առողջարանի մյուս հյուրերին, մինչդեռ Ֆրեդին դիմում է հենց թագուհին, ով խնդրում է նրան ելույթ ունենալ արքայազն Ֆիլիպի ծննդյան օրը, իսկ նա մերժում է։